• USD 483.03
  • GBP 617.31
  • EUR 550.85
  • RUB 7.23
  • GEL 184.54
Օգոստոս 15, 2018
Աստված այնքան սիրեց աշխարհը…

  Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքըորովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպեսզի աշխարհը նրանով փրկվի

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ (Հովհ. 3)։

Հայաշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս, Հայաստան, Արցախ
03.08.2018 | 00:15

«Ազատագրվա՞ծ», թե՞ «գրավյալ», «հանձնել», թե՞ «չհանձնել»․ հայացք Ճարտարից

  Հեղինակ՝ ԷԴԳԱՐ ԷԼԲԱԿՅԱՆ

Հայոց աշխարհում դարձյալ ակտիվացել է Հայաստանի ազատագրված արցախյան տարածքների զիջման, այն է՝ «հողերը հանձնելու» տխրահռչակ խոսույթը։

  Հասարակական ակտիվ հատվածի և պետական «լռելյայն միջամտության» շնորհիվ տարիների ընթացքում ըստ էության տաբուավորված թեման կարծեք թե կրկին քաղաքացիություն է ստանում։

Non indignari, поп admirari, sed intelligere («ոչ լալ, ոչ խնդալ, միայն հասկանալ»)այսպես էր Բենեդիկտ Սպինոզան սահմանում փիլիսոփայության նշանակությունը։ Մենք նույնպես, մի կողմ թողնելով հարցի հուզական (բայց բնավ ոչ անտեղի կամ անհիմն) ֆոնը, փորձենք քննական հայացք նետել խնդրի էությանը։ Այսպես, նորություն ասած չենք լինի, որ նշված հարցով բանավիճային դաշտում առկա են երկու հիմնական մրցակցող մոտեցումներ։ Առաջինը ժամանակագրորեն սկիզբ է առնում դեռ պատերազմական շրջանից և հանգում է «տարածք կարգավիճակի/խաղաղության/ինչ-որ բանի դիմաց», որտեղ «ինչ-որ» բանի ներքո երևակվում է ցանկացած համարժեք ընկալվող փոխզիջում ադրբեջանական կողմից։ Երկրորդ մոտեցումը տաբուավորման աստիճանի բացառում է տարածքային որևէ զիջում՝ պատճառաբանելով, որ «թղթե» ոչ մի երաշխիք չի կարող այնքան զորավոր լինել, որքան 1994 թգծված սահմանային ուրվագիծը։ Փորձենք այս երկու մոտեցումների համաշարում սթափ հայացքով քննել Արցախում տարածքային փոփոխությունների ռիսկայնության աստիճանը։

Արցախյան պատերազմի տարիներին հայկական կողմի տարածքային ձեռքբերումները, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ կարող է հնչել, ունեին պաշտպանական-հակահարձակողական նշանակություն։ Պատերազմական գործողությունների ռազմադաշտային տրամաբանությունը հանգում էր նրան, որ թշնամին, հենվելով ունեցած գերակա դիրքերի վրա, փորձում էր քայլ առ քայլ հայերին քշել նախկին ԼՂԻՄ բնակավայրերից, իսկ հայկական կողմի խնդիրն էր ոչնչացնել և վերահսկել այն բոլոր հաղորդակցային ուղիները, բարձունքները, կրակակետերի վերածված ադրբեջանաբնակ և հայաթափված բնակավայրերն ու շրջանները, որտեղից թշնամին սպառնում էր Արցախի և Սյունիքի հայկական բնակավայրերին։ Պատերազմի բարդ ու տևական բնույթի պատճառն Արցախի տեղագրական առանձնահատկություններ էին, որոնց պայմաններում շատ տեղերում մեկից ավելի աշխարհագրական կետերը միավորված են մեկ ընդհանուր տոպոգրաֆիկ համակարգի մեջ և վերահսկողությունը մյուսի հանդեպ հանգեցնում է հերթականությամբ ամբողջ համակարգի հանդեպ տիրապետության։

Ասվածի դասական ու տխուր օրինակն է Շահումյան-Մարտակերտի անկումը։ 1992 թհուլիսի 4-ին Մարտակերտ քաղաքի անկումն ուղիղ հետևանքն էր հունիսի 12-ին Ադրբեջանի սկսած լայնամասշտաբ հարձակման, որի առաջին թիրախը Շահումյանն էր։ Շահումյանի անկումը հանգեցրեց «մերկացած» Թալիշի ու Հաթերքի անկմանը։ Թալիշի անկումից հետո թշնամին հյուսիսային և արևելյան (Միր Բաշիր/Թարթառ) կողմերից զարգացրեց հաջողությունը Մարաղա-Տոնաշեն, Կարմիրավան-Կուսապատ, ինչպես նաև Ջանյաթաղ-Գյուլաթաղ ուղղություններով։ Այստեղ հաջողության հասնելուց, ինչպես նաև Մոխրաթաղի ու Մեծ շենի գրավումից հետո թշնամին հյուսիսից և հարավից շրջափակման մեջ առավ Մարտակերտը։ Շարունակելով առաջխաղացումը և տիրելով Մեհմանայի բարձունքներին՝ Ադրբեջանն ի վերջո գրավեց Մարտակերտի շրջանի ամբողջ ցածրադիր հատվածը և հասավ Կիչանի մատույցներին, որի անկումն արդեն կարող էր կործանարար լինել Հայաստանի համար։

Մեկ այլ՝ արդեն մոդելավարվող և վիզուալ օրինակ Մարտունու շրջանից։ Ներքոբերյալ նկարն արված է Ճարտար քաղաքի արևմտահայաց լեռնալանջից՝ «Ճրտարա գա ̈դուկից», որ քաղաքը կապում է լեռան հակադիր՝ արևմտյան մասում գտնվող Քերթ և Քարահունջ գյուղերի, Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ճանապարհի հետ։ Պարզ կերպով տեսանելի են Մարտունու շրջանի արևելքի հանդեպ գերակա դիրք ունեցող օպերատիվ և մարտավարական նշանակության բոլոր բարձունքները։

 

Ձախից աջ՝ կարմիր շրջանակ — Ղարաջուխ(լու) (631.8 մ); դարչնագույն շրջանակ — Նովրուզդարա (471.6 մ); կանաչ շրջանակ — Ղզլղայա (432.9 մ); կապույտ շրջանակ — Ուրյանդաղ (582.2 մ); կապույտ սլաք — 480.5 մ անանուն; դեղին սլաք — 577.5 մ անանուն։

Քարտեզին նետված հպանցիկ հայացքը բավական է՝ հասկանալու համար, որ բարձունքների այս միասնական համակարգն ապահովում է վերահսկողություն Մարտունի քաղաքի, Մարտունի-Վարանդա (Ֆիզուլի) մայրուղու, Վարանդա քաղաքատեղիի, Մաճկալաշենի ձորակի, Վեյսալուի դաշտի և Ճարտարի նկատմամբ։ Տեղին է ֆիքսել, որ ներկայիս սահմանագիծն անցնում է այս համակարգի ամենաարևելյան՝ Նովրուզդարայի բարձունքով։

Մենք դիտավորյալ ենք անտես առանք այն հանգամանքը, թե այս վայրերից որն է եղել նախկին ԼՂԻՄ կազմում, որը՝ դրանից դուրս, որն է «գրավյալ», որն «ազատագրված», որը պիտի «հանձնվի», որը պիտի «թողնվի», քանզի ցանկացանք հարցը դիտարկել ավելի մեծ՝ Արցախում սահմանագծի փոփոխության կոնտեքստում, այլ ոչ «հողերը հանձնելու» գռեհիկ խոսույթի։ Առավել քան վստահ ենք, որ հայաստանյան ո՛չ նախկին, ո՛չ ներկա իշխանությունների օրոք գոյություն չի ունեցել և չունի հողերի «հանձնման» սպառնալիք, գոյություն ունի վերահաս պատերազմի հետևանքով թշնամու կողմից հողերի ռազմակալման սպառնալիք, գոյություն չի ունեցել և չունի «հողերը հատուկ չեն զարգացնում, որ հանձնեն» սպառնալիք, գոյություն ունի «հողերն օբյեկտիվ և սուբյեկտիվ տարբեր պատճառներով անհրաժեշտ չափով չեն զարգանում, ինչը կարող է բերել դրանց կորստյանը» սպառնալիք։

                                                                                                                                    

Արցախպրես



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /