• USD 483.03
  • GBP 617.31
  • EUR 550.85
  • RUB 7.23
  • GEL 184.54
Օգոստոս 15, 2018
Աստված այնքան սիրեց աշխարհը…

  Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքըորովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպեսզի աշխարհը նրանով փրկվի

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ (Հովհ. 3)։

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
04.08.2018 | 17:25

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» խումբը Վեհարանում «բուտերբրոտ» էր ուտում, կոլա խմում, անթույլատրելի է, չեմ ընդունում. Արամ Հարությունյան

Հեղինակ՝ ԱՆԺԵԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

«Ես ինքս Ամենայն Հայոց Կաթողիկոսին շատ եմ քննադատել, նույնիսկ մարտի 1-ի հետ կապված իմ ելույթում  նշել եմ, որ նա պետք է գնար Մյասնիկյանի արձանի մոտ: Բայց չեմ ընդունում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» խմբի գործողություններընրանք  Վեհարանում «բուտերբրոտ» էին ուտումկոլա խմումխայտառակ եղանք, անթույլատրելի է, չեմ ընդունում»: ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

 

Պարոն Հարությունյանի խոսքով՝ հնարավոր տարբերակ է, որ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները կանգնեն և պահանջեն՝ դադարեցնել եկեղեցու դեմ իրականացվող գործողությունները, սակայն, ըստ նրա՝ դա կարող է հանգեցնել բախման.

«Դարեր շարունակ մենք մեր եկեղեցին պաշտպանել ենք օտար նվաճողներից, բայց պարզվում է, որ այսօր մի քանի աղանդավորներ կարող են գալ և նման ոտնձգություններ անել եկեղեցու դեմ: Աղանդավորները շատ ավելի կազմակերպված են, եթե, օրինակ Հայ Առաքելական եկեղեցու  հետևորդներից 100 հոգի հավաքվեն, գնան, դեմ կանգնեն նրանց, ապա իմացեք, որ աղանդավորները շատ ավելի կազմակերպված  կհակադարձեն: Այսինքն,  ստեղծվելու է մեծ բախում, որը ամենևին ձեռնտու չէ մեզ: Դա այն խնդիրն է, որը պետք է պետությունը լուծի»:

Արամ Հարությունյանը նկատում է, որ այլևս ոստիկանական մեքենա չի ուղեկցում կաթողիկոսին, ինչն անընդունելի է համարում.

 «Որքանով տեղյակ եմ՝ նույնիսկ խորհրդային ժամանակներում է Կաթողիկոսին ուղեկցել ոստիկանական մեքենա: Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, ասում են՝ այդ մեքենան չկա, չի ուղեկցում Կաթողիկոսին: Ստացվում է այնպես, որ պետությունը մի  կողմ է կագնել, բայց պետությունը հենց դրա համար է, որ չթողնի նման անարխիա երկրում»,- նկատեց պարոն Հարությունյանը, նշելով, որ հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ամեն ինչ արժեզրկվում է.

 «Հիմա ի՞նչ է ստացվում ՝ վարկաբեկվում է եկեղեցին, վարքաբեկվում են Արցախի պատերազի հերոսները, վարքաբեկվում են մտավորականները՝ սա պարզապես մանկամտություն է»:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /