• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Այսօր Վազգեն Ա Կաթողիկոսի ծննդյան օրն է

Ես հոգևորական եմ դարձել իմ ժողովրդին ծառայելու համար. հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում

Վազգեն Առաջին

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
04.08.2018 | 17:49

Գյուղ մեկնած լգբտ-ականներն ամեն ինչ արել են գյուղի բնակիչներին հունից հանելու, սադրելու համար

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում երեկ երեկոյան միջադեպ է տեղի ունեցել գյուղի բնակիչների և մի խումբ ԼԳՏԲ ակտիվիստների միջև:

  Ավելի ուշ ԼԳՏԲ-ների շահերը պաշտպանող կազմակերպություններից մեկը հայտարարել է, թե գյուղի բնակիչները ծեծել են իրենց ակտիվիստներից մի քանիսին: Շուռնուխ գյուղի համայնքապետ Հակոբ Արշակյանը ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականին հայտնեց դեպքի մանրամասները:

«Մեր  գյուղ են եկել մի խումբ մարդիկ, ովքեր բնակություն են հաստատել բնակիչներից մեկի տանը: Այդ մարդիկ, ինչպես ավելի ուշ պարզեցինք, եկել են այդ տան տղայի՝ Հակոբ Հակոբյանի հրավերով: Նրա ֆեյսբուքյան էջում ինչ-որ հրավեր է տեղադրված «Քվիր 2 հավաք» անվանմամբ, ու նա է հրավիրել մարդկանց այդ հավաքին մասնակցելու:  Հավաքն, ըստ այդ հայտարարության, նախատեսված էր օգոստոսի 2-5-ը:  Նշեմ, որ այդ տան բնակիչները տեղափոխվել էին իրենց պատկանող մեկ այլ օբյեկտանման վայր, ու ազատել իրենց տունը, իսկ այդտեղ հավաք անցկացնողները, հարևանների հավաստմամբ, ողջ օրն աղմկել են, հարայհրոց գցել: Նույնիսկ նախորդ գիշեր, մինչև ժամը 2-3-ը, տան լույսերը անջատել ու մոմերի լույսի ներքո այդ տանը աղմուկ են բարձրացրել, ինչի մասին հարևաններն ինձ տեղյակ են պահել»,- պատմեց համայնքապետը:

  Նա նշեց, որ ըստ գյուղի բնակիչների՝ այդ 9 հոգանոց խումբն ամեն կերպ փորձել է ուշադրություն գրավել ու աղմկել: Նրանց աղմուկից դժգոհ հարևանները դուրս են եկել փողոց, ու այնտեղ լեզվակռիվ ու քաշքշոց է սկսվել, նրանք փոխադարձ վիրավորանքներ են հասցրել միմյանց: «Անձամբ ես քիչ ավելի ուշ եմ հասել դեպքի վայր, երբ արդեն քաշքշուկ էր սկսվել, և փորձել եմ հեռացնել ժողովրդին: Գիշերը դեպքից հետո հրավիրվել ենք ոստիկանություն, ես էլ անձամբ ներկա եմ եղել, բացատրություն եմ տվել: Եղել ենք 5 հոգի, իսկ այսօր առավոտյան թվով 10 կին կրկին հրավիրվել են ոստիկանություն՝ հարցաքննության »,- ասաց Արշակյանը:

   Մեր այն հարցին, որ ըստ այդ ակտիվիստների՝ ոստիկանությունը բավականին ուշ է ժամանել դեպքի վայր, համայնքապետը նշեց. «Ես հստակ չեմ կարող ասել, թե ո՞ր ժամին են եկել, բայց կարող եմ ասել, որ մեր գյուղը Գորիս քաղաքից  35 կմ հեռավորության վրա է գտնվում, այսինքն՝ Գորիսի և Կապանի, գրեթե, մեջտեղում է՝ անտառային հատվածում: Հեռավորությունը բավականին մեծ է, ճանապարհներն  էլ՝ ոլորապտույտ»:

  Ինչ վերաբերում է այն հարցին, որ ԼԳՏԲ ակտիվիստները պնդում են, որ իրենց ծեծի են ենթարկել, Հակոբ Արշակյանն ասաց՝ փոխադարձ քաշքշուկ է եղել, հավաքվածներն էլ հիմնականում կանայք և երեխաներ են եղել:

   «Ես երեկ ոստիկանությունում հարցրեցի, ինձ ասացին, որ երկու հոգի հիվանդանոց են տեղափոխվել, որից մեկի գլուխն է քարի նետումից վնասվել, մյուսն էլ ոտքն է վնասել: Այսօր առավոտյան էլ, ոստիկանության բաժանմունքի մոտ տեսա նրանց, իրենք տգեղ պահվածքով և լկտի ձևերով էին իրենց պահում»,- հայտնեց համայնքապետը:

 Նշենք, որ դեպքի առնչությամբ արդեն հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանը՝ նշելով կձեռնարկվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր։


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /