• USD 483.03
  • GBP 617.31
  • EUR 550.85
  • RUB 7.23
  • GEL 184.54
Օգոստոս 15, 2018
Աստված այնքան սիրեց աշխարհը…

  Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքըորովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպեսզի աշխարհը նրանով փրկվի

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ (Հովհ. 3)։

Լրահոս
04.08.2018 | 20:22

Վարդգես Գասպարիի օտար խաղերը կուսակցական գրասենյակների մոտ (տեսանյութ)

  Երեկ Ազատություն ռ/ն տարածեց կադրեր տխրահռչակ Վարդգես Գասպարիի հերթական այսպես կոչված «ակցիայից«: Այս անգամ մեր «խիզախ» հերոսը ն ինքն իրեն նախապես  «զինելով»  լրագրողների ներկայությամբ, որոշել էր սիրո և հանդուրժողության մթնոլորտում ՀՀԿ գրասենյակի դռան վրա փակցնել Ռոբերտ Քոչարյանի նկարը և մեկ այլ պետության՝ Ռուսաստանի Դաշնության դրոշը: Բնականաբար, ծառայություն իրակացնող աշխատակիցը թույլ չտվեց դա անել, չնայած ամբողջ ընթացքում Գասպարին փորձում էր ցատկել, գրկել նրան և միասին նկարվել ՌԴ դրոշի ֆոնի վրա: Խեղճ տղան այս ամբողջ ընթացքում փորձում էր հնարավորինս կոռեկտ, նաև՝ ժպիտով հարթել իրավիվիճակը, սակայն ապարդյուն: Իսկ երբ երիտասարդը ստիպված փորձեց մի փոքր ավելի կոշտ միջոց կիրառել ՝ անկոչ հյուրին իր բերած ատրիբուտներով հեռացնելու ուղղությամբ, սկսվեց արդեն բուն ներկայացումը: Մեր քաջ Վարդգեսն սկսեց գոռգոռալ, քաշքշել տղային, որն ակնհայտորեն շփոթված ու վախեցած էր և չգիտեր՝ ինչպե՞ս վարվել: Սա այն դեպքն էր, երբ ժողովրդական լեզվով ասած, շառն իր ոտքով եկել ու վզով էր փաթաթվել: Միգուցե նա ընտրեց միակ ճիշտ տարբերակը և գրեթե թույլ տվեց իրականացնել ակցիան՝ սքոթչի օգնությամբ շենքի դռանն ամրացնել երկրորդ նախագահի նկարն ու Ռուսաստանի դրոշը:

 

Երկրորդ «սերիայում»՝ ապամոնտաժելով իր հետ բերված ատրիբուտները, նա փորձեց նույնպիսի մի գործողություն իրականացնել մի քանի մետր հեռավորության վրա գտնվող ՀՅԴ գրասենյակում Սակայն այստեղ տղերքն ավելի շատ էին ու որոշակիորեն՝ ավելի դուխով: Արդյունքում, Գասպարին նեղացած կիսատ թողեց իր ակցիան, մի կարճ դասախոսություն կարդաց երկու այդ կուսակցությունների վնասակարության և օտարամոլության մասին և այդքանով շոուն ավարտվեց: Իսկ ՀՀԿ գրասենյակի անվտանգության աշխատակիցը, հավանաբար, դեռ երկար ժամանակ գիշերները կարթնանա քափ-քրտնքի մեջ նման շփումից հետո: 

 Կրկին և կրկին դիտում եմ նշածս կադրերը և զարմանում, թե որքան ցած է  մեր հասարակությունն իջեցրեց նշաձողը: Եվ հարցն այստեղ ոչ այնքան բուն Գասպարին է, որին բոլորն են ճանաչում որպես բարձր կատեգորիայի սադրիչ: Բայց եթե նախկինում նա առանձնապես լուրջ չէր ընկալվում իր, մեղմ ասած, էքստրավագանտ պահվածքով և իրար հաջորդող հորիզոնական ակցիաներով, ապա մեր օրերում նման պահվածքը համարվում է նորմալ:

Այսօր, փաստորեն, ցանկացած մարդ կարող է մտնել իրեն դուր չեկող որևէ կազմակերպությանը պատկանող տարածք և նման անպարկեշտ ձևով իրականացնել իր սրտի ուզած գործողությունը: Անվտանգության աշխատակիցն էլ, առնվազն, պետք է խելոք կանգնի և դիտի այս կրկեսը:

Աբսու՞րդ է… իհարկե: Սակայն ես դեռ չեմ կորցրել հույսս և հավատում եմ մեր հասարակության խոհեմությանը, որը երբեք չի ընդունի նման վիրավորանքը, առաջին հերթին իր՝ հասարակության անդամների հանդեպ: Ես հավատում եմ, որ հայ տղամարդու համար երբեք նորմալ չի դառնա նման պահվածքը, իսկ հայ կինը երբեք չի հանդուրժի իր սիրելիի՝  սեփական արժանապատվության նման կորուստը: Օտար խաղեր են՝ հային ոչ հարիր:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /