• USD 483.03
  • GBP 617.31
  • EUR 550.85
  • RUB 7.23
  • GEL 184.54
Օգոստոս 15, 2018
Աստված այնքան սիրեց աշխարհը…

  Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքըորովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպեսզի աշխարհը նրանով փրկվի

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ (Հովհ. 3)։

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
05.08.2018 | 23:54

2008 թ.-ի մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը եղել է ապօրինի. ՀՔԾ պետ

Մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը ապօրինի է եղել: Արտակարգ դրության իրավական ռեժիմ կարող էր սահմանվել միայն օրենքով, իսկ այն ժամանակ արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենք գոյություն չի ունեցել:  Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման ընթացքում  ասել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմն այս մասին ասել է, որ օրենքի համաձայն՝ նախագահն իրավունք է ունեցել համապատասխան միջոցառումներ իրականացնել ու ուղերձով դիմել ժողովրդին: Ըստ ՀՔԾ պետի՝ այս միջոցառումները պիտի իրականացվեին մինչև այն սահմանները, երբ մարդկանց հիմնարար իրավունքները չեն ոտնահարվում, իսկ այս դեպքում նման խախտումներ թույլ են տրվել:

«Կա նաև 2-րդ ասպեկտը՝ ինչու է ապօրինի այդ հրամանագիրը: Այդ ռեժիմի ապահովումը բացի ոստիկանությունից հանձնարարվել է նաև Պաշտպանության նախարարությանը: 0038 հրամանից հետո մենք նաև գործ ենք ունենում փաստացի ռազմական դրության հետ: Եթե կհիշեք, մարտի 1-ին՝ երեկոյան ուշ, ՊՆ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը հանդես եկավ կոչով, որում փաստացի սպառնաց քաղաքացիներին, որ եթե դուրս գան, հավաքվեն՝ իրավական ռեժիմի հետ կապված արգելված գործողություններ անեն, ապա բանակը կպատժի: Ես հիմա բառացի չեմ հիշում, բայց փաստացի սա էր, որ այդ գործողությունները հանձնարարվել են բանակին»,-հավելել է ՀՔԾ պետը:

Խաչատրյանը նաև անդրադարձել է Հայաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքին: Խոսելով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությանը, թե արդյո՞ք «Վիկիլիքսի» հրապարակումները բավարար հիմք են մեղադրանք առաջադրելու համար, Խաչատրյանը նշել է հետևյալը. «Քրեական գործ հաղորդելու առիթներից մեկն էլ լրատվամիջոցների հրապարակումներն են, որոնք ստուգվում են, ձեռք են բերվում քրեական դատավարության օրենսգրքում թվարկված ապացույցների տեսակները: Այո, «Վիկիլիքսի» հրապարակումն ինքն իրենով ապացույց չի կարող դիտվել, այդ հրապարակման հիման վրա հարուցվել է քրգործ, ձեռք են բերվել ապացույցներ, դրանց բավարար համակցության հիման վրա մեղադրանք է առաջադրվել Արմեն Գևորգյանին»:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /