• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 20, 2018
Աենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
06.08.2018 | 13:04

Արտակ Զեյնալյանը ընդունել է ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը օգոստոսի 3-ին ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը ողջունելով հյուրին՝ բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և պատրաստականություն  հայտնել սերտ համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ Դմիտրի Գվինդաձեն ներկայացրել է ՎԶԵԲ-ի ներգրավվածությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակը և հավելել, որ գործարար միջավայրի բարելավումը կարող է խթան հանդիսանալ առկա համագործակցության խորացման համար:

Կողմերը նշել են նաև, որ Հայաստանին առնչվող ՎԶԵԲ-ի նոր 5-ամյա ռազմավարության ծրագիրը կարող է լավ հիմք հանդիսանալ ապագայում սերտ համագործակցության խորացման համար:

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /