• USD 483.03
  • GBP 617.31
  • EUR 550.85
  • RUB 7.23
  • GEL 184.54
Օգոստոս 15, 2018
Աստված այնքան սիրեց աշխարհը…

  Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքըորովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպեսզի աշխարհը նրանով փրկվի

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ (Հովհ. 3)։

Հայաշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս, Հայաստան
06.08.2018 | 22:00

Հիրոսիմայի ողբերգությունը. Ճապոնիան այդքան էլ հեռու չէ

  Հեղինակ՝ ԳՈՌ ԱՐՄԵՆՅԱՆ

1945 թ. օգոստոսի 6-ի առավոտյան ժամը 8:15 -ին ճապոնական Հիրոսիմա քաղաքի բոլոր ժամացույցները կանգ առան: Դա այն պահն էր, երբ ամերիկացի օդաչուները խաղաղ և դեռևս քնած քաղաքի վրա նետեցին «փոքրիկ» փաղաքշական անունով ատոմային ռումբը: Թիրախը պատահական չէր ընտրված՝ Հոնսյու կղզում գտնվող այս քաղաքը համարվում էր ամենախիտ բնակեցվածներից մեկը:

 

ԱՄՆ Լոս-Ալամոսի ազգային լաբորատորիայում երկնած «փոքրիկի» գրոհի արդյունքում Հիրոսիման դարձավ ավերակ: Պայթյունի էպիկենտրոնում գտնվող մարդիկ մեկ ակնթարթում վերածվեցին մոխրակույտերի, թերևս, նրանց կարելի առավել «հաջողակ» համարել, քանի որ մահը վայրկյանական էր: Մինչդեռ մի քանի տասնյակ հազար բնակիչներ զոհվեցին ահավոր տառապանքներից հետո ժամերօրեր- շաբաթներ-ամիսներ անց, իսկ արդեն ճառագայթային հիվանդության հետևանքով իրենց մահկանացուն կնքեցին շուրջ 200 հազար հիրոսիմացիներ:

Երեք օր անց նման ճակատագրի արժանացավ մեկ այլ ճապոնական քաղաք՝ Նագասակին: Երկու պայթյուններից տարբեր գնահատականներով զոհ գնացին ընդհանուր առմամբ շուրջ 450 հազար ճապոնացի: Այս թվի մեջ չեն մտնում սերնդե-սերունդ տեղափոխվող ճառագայթային հիվանդությամբ առաջացած հետևանքները, նաև՝ պոտենցիալ չծնված երեխաները:

Այս վայրագ գործողության վերաբերյալ որոշումը դեռևս 1944թ. սեպտեմբերին ընդունել էին ԱՄՆ նախագահ Ռուզվելտն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլը, սակայն հետագայում, ըստ որոշ պատմաբանների, Ռուզվելտը զղջացել էր, բայց նրա վաղաժամ մահը և իր նախորդից շատ ավելի ագրեսիվ ու երկչոտ Հարի Թրումենի՝ ԱՄՆ ղեկավարի ղեկը ստանձնելը, ցավոք, այդ որոշումը թողեցին անփոփոխ:

Ահա, թե ինչ հայտարարեց Հարի Թրումենը Հիրոսիմայի ռմբակոծումից անմիջապես հետո. «Թող բոլորը գիտակցեն. մենք ամբողջությամբ կոչնչացնենք Ճապոնիայի պատերազմ վարելու ընդունակությունը: Եթե նրանք անմիջապես չեն ընդունում մեր պայմանները, ուրեմն, թող պատրաստվեն կրկին ստանալ այնպիսի մահաբեր «անձրև», որպիսին դեռևս չի տեսել երկրագունդը»:

 Նկատենք, արդեն ամիսներ առաջ կապիտուլացիայի էին ենթարկվել Գերմանիան և Իտալիան՝ միայնակ թողնելով ճապոնացիներին և բոլորի համար պարզ էր, որ երկրորդ Համաշխարհայինի ավարտին մնացել են տառացիորեն օրեր: Այդ իսկ պատճառով, մինչ օրս էլ հնչում է հարցը՝ ինչու՞: Ո՞րն էր կոալիցիայի երրորդ անդամին նման դաժան պատժի ենթարկելու նպատակը, երբ նա գրեթե չէր դիմադրում և պատրաստ էր հանձնվել:

Պատասխանն ակնհայտ է՝  «կուժ քեզ եմ ասում՝ կուլա դու լսիր»: Այս քայլով կուշտ և բարգավաճ ԱՄՆ-ը հայտարարեց աշխարհին, առաջին հերթին իրեն հիմնական հակառակորդ, երկրորդ Համաշխարհայինի գրեթե ողջ ծանրությունն իր ուսերի տարած, շուրջ 30 միլիոն մարդկային զոհ տված, ավերված, թուլացած ԽՍՀՄ-ին, որ այսուհետ ինքը ատոմային գերտերություն է: Սակայն որքա՜ն էր Թրումենի զարմանքը, երբ ընդամենը մի քանի ամիս անց «ծերուկ Ջոն»՝ Իոսիֆ Ստալինը պատասխանեց, որ ԽՍՀՄ-ը նույնպես ունի ատոմային զենք: Իհարկե, պայթյունը կատարվեց ամայի կղզիներից մեկում, ոչ մի վնաս չհասցնելով մարդկանց:

73 տարի է անցել: Իրեն աշխարհի ամենաժողովրդավար երկրիր համարող և ուրիշներին ուղղություններ ցույց տվող ԱՄՆ-ը այդպես էլ չի բարեհաճել պաշտոնական ներողություն խնդրել այսօր արդեն իր մերձավոր դաշնակցից: Այո, երբեմն առաջին դեմքերի շուրթերով ինչ-որ ստանդարտ I'm Sorry է հնչում, ասես վերացական մի ողբերգության մասին՝ ոչ մի բառ չնշելով ԱՄՆ դերակատարման մասին: Ի դեպ, ԱՄՆ ռազմաբազաներն այսօր էլ իրենց շատ լավ են զգում նույն Ճապոնիայում: Ճապոնացիների մտքով էլ չի անցնում պահանջել նրանց «go home»: Թէ չէ, Փանիկձայներ են լսվելռուսներն, այնուամենայնիվ, ներողություն հայցեցին՝ գրեթե անմիջապես: Սա, ի դեպ, ուղղակի հիշեցում էր անգետների կամ «մոռացկոտների» համար:

Եվ վերջում. Իրանի նկատմամբ դիրքորոշման կարծրացումից հետո մեծ է հավանականությունը, որ ԱՄՆ որոշակի գայթակղությունների առջև կկանգնի: Բացի նրանից, որ Իրանը մեր լավ բարեկամն է, նա մեր անմիջական աշխարհագրական հարևանն է:

Ռազմական ատոմի համար պետական սահմաններ գոյություն չունեն:

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /