• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 20, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
06.08.2018 | 23:54

Երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բռնության ենթարկվեց, ինչո՞ւ չմիջամտեցիք, պարոնա՛յք դիվանագետներ. Կարինե Եսայան

 «Երբ Գնդեվանքի ճանապարհին բռնության ենթարկվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը (ով ևս ՀՀ քաղաքացի է) ինչո՞ւ չմտահոգվեցիք ու չարձագանքեցիք, հարգարժան դիվանագետներ: Թե՞, քրիստոնեական ձևակերպմամբ, պղծություն և այլասերում քարոզողներն են, հատկապես, վայելում ձեր բարեհաճությունն ու աջակցությունը»:

 

  «Ի դեպ, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ դուք պարտավո՛ր եք հարգել աշխարհում առաջին քրիստոնեական երկրի ժողովրդի հոգևոր-ազգային արժեհամակարգը և ձեր խտրական հայտարարություններով ճնշում չգործադրել և չմիջամտել մեր պետության ներքին գործերին»:

  Ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտություների թեկնածու,  քաղաքագետ միջազգայնագետ ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅԱՆԸ՝ ի պատասախան Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած դեպքի առնչությամբ ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան արձագանքին:

 

Հիշեցնենք,  դեսպանատան ֆեյսբուքյան էջում մասնավորապես ասվում է. «Դատապարտում ենք ատելության շարժառիթով ցանկացած հանցագործություն, այդ թվում օգոստոսի 3-ին տեղի ունեցած բռնություններով ուղեկցված հարձակումը 9 հայ ԼԳԲՏ-ի ակտիվիստների վրա: Պետությունը պատասխանատու է բոլոր հայաստանցիների ապահովության և անվտանգության համար»:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /