• USD 483.03
  • GBP 617.31
  • EUR 550.85
  • RUB 7.23
  • GEL 184.54
Օգոստոս 15, 2018
Աստված այնքան սիրեց աշխարհը…

  Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքըորովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպեսզի աշխարհը նրանով փրկվի

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ (Հովհ. 3)։

Գլխավոր լուր, Աշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս
07.08.2018 | 20:30

Տաս տարի առաջ սկսվեց ռուս-վրացական (հարավօսական) հնգօրյա պատերազմը

   2008թ․ օգոստոսի 8-ին, ըստ պաշտոնական տվյալների՝ բռնկվեց վրաց-օսեթական, կամ ըստ վրացական աղբյուրների՝ ռուս-վրացական հնգօրյա պատերազմը։ Թե ո՞րն էր այդ պատերազմի պատճառը՝ կան տարբեր, որպես կանոն, հակասող կարծիքներ։ Ըստ ռուս-օսեթական աղբյուների, պատերազմը հրահրեց վրացական կողմը, ըստ վրացիների՝ այն սկսվեց ռուսական նախաձեռնությամբ։

Հիշեցնենք, որ պաշտոնապես Հարավային Օսեթիան ինքնավարություն էր Վրաստանի կազմում՝ Ցխենվալի մայրաքաղաքով։ Այդ ինքնավարության վերացման, ու ընդհանրապես, Վրաստանում պայքարը ազգային փոքրամասնությունների դեմ սկսվեց դեռևս 1989թ․ վրաց հայտնի դիսիդենտ, հետագայում այդ պետության առաջին նախագահ ու նաև վտարանդի Զվիադ Գամսախուրդիայի գլխավորությամբ։

Վերջինիս կողմակիցներն էլ կազմակերպեցին առաջին արշավը դեպի Ցխենվալի, սակայն պարտություն կրելով նահանջեցին, կազմակերպելով ջարդեր ազգային փոքրամասնությունների ու, հատկապես, օսերի դեմ՝ Վրաստանի տարբեր շրջաններում։ Զվիադիստները պահանջում էին առաջին հերթին Աբխազիայի ու Օսեթիայի հարցի «լուծում»՝  ինքավարությունների ոչնչացման ճանապարհով։

Հետագայում հարձակումները Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի նկատմամբ ուժեղացան, ինչն էլ հնարավորություն տվեց Ռուսաստանին միջամտել և արդեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «հովանավորությամբ» իր խաղաղապահ ուժերը տեղակայել այդ շրջաններում։ Ոչ պաշտոնապես՝ Մոսկվան նաև օգնում էր աբխազ ու օս ազգաբնակչությանը Թբիլիսիի դեմ պայքարում։

Հետագայում՝ մինչև 2008թ․, իրավիճակը խաղաղ էր, հատկապես, Հարավային Օսեթիայում։ Թեև Թբիլիսին այդպես էլ պաշտոնապես չվերականգնեց դեռևս Գամսախուրդիայի օրոք Հարավային Օսեթիայի ինքնավարության լուծարման մասին որոշումը, այնուամենայնիվ, օս և վրացի ժողովուրդների խաթարված բարեկամությունը, կարծես թե, վերականգվել էր։

Չնայած Թբիլիսին պաշտոնապես չէր վերահսկում Ցխենվալի քաղաքը, սակայն Հարավային Օսեթիայի մնացած շրջանները, հատկապես, վրացաբնակ գյուղերը, հիմնականում գտնվում էին Վրաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ Ամենակարևորը, վերականգնվել էր հաղորդակցությունը վրացի և օս ժողովուրդի միջև։ Այդ օրերին Ցխենվալիի քաղաքային շուկայում կարելի էր տեսնել մեծ թվով վրացիների, որոնք գյուղից քաղաք էին բերել իրենց ապրանքը վաճառելու համար։

Թվում էր, թե մի փոքր ջանք ևս ու կլուծվի Հարավ Օսեթական ինքավարության կնճռոտ խնդիրը, և երկու ժողովուրդները կապրեն խաղաղ,  այնպիսի բարեկամական հարբերությունների մեջ, որը մինչ Գամսախուրդիայի «գալուստը» հաստատված էր նրանց մեջ։ Սակայն իրավիճակը փոխվեց, այդպես կոչված, «Վարդերի հեղափոխությունից» ու Սահակաշվիլու որպես Վրաստանի նախագահ ընտրվելուց հետո։

Նորից բարձրացվեց, կարծես թե, մոռացված, օսեթական խնդիրը, իրական բանակցություններ վարելու փոխարեն սկսվեց պրոպագանդիստական արշավ և մեղադրանքեր՝ Վրաստանի ամբողջականությունը քայքայելու մեջ։ Այս իրավիճակը վերադարձրեց նախկին լարվածությունը և կասկածանքները, որ Սահակաշվիլին խնդրի լուծման փոխարեն պատերազմ է հրահրում։

Տեղի ունեցավ այն, ինչն արդեն դասական է ու կրկնվել է աշխարհաքաղաքական պայքարում տասնամյակներ շարունակ։ Հրահրվեց արհեստական պատերազմ ու բախում, որն էլ ավարտվեց Վրաստանի համար Հարավայի Օսեթիայի ու Աբխազիայի կորուստով։ Այստեղ, հասկանալի կերպով, ամենացավալին մարդկային կորուստներն էին, որոնք զոհ գնացին որոշ քաղաքական գործիչների անմտությանն ու մեծ տերությունների ագահությանը։

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /