• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 20, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Աշխարհի ձայն, Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան, Արցախ
07.08.2018 | 15:00

Արցախի խորհրդարանի թափուր տեղի համար ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած Բարդուղ Գալստյանը ՌԱԿ անդամ չէ. Հայտարարություն

«Ռամկավար Ազատական» կուսակցության կենտրոնական վարչությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ առաջիկա սեպտեմբերի 9-ին Արցախի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանի մեծամասնական թափուր տեղի համար ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած Բարդուղ Գալստյանը կուսակցության անդամ չի հանդիսանում:

Ստորև ներկայացնում ենք ՌԱԿ  հայտարարությունը.

 2018-ի սեպտեմբերի 9-ին Արցախի Հանրապետությունում կայանալու է խորհրդարանի մասնակի՝ մեծամասնական կարգով թափուր տեղի համար ընտրություններ, որին մասնակցելու հայտ են ներկայացրել շուրջ մեկ տասնյակ թեկնածուներ, նրանց թվում` ոմն Բարդուղ Գալստյանը, որը թեև թեկնածուների ցուցակում գրանցվել է այլ կազմակերպության անունով, սակայն հանրությանը ներկայանում է որպես Ռամկավար Ազատական կուսակցության անդամ և նախընտրական ցուցապաստառներում օգտագործում է ՌԱԿ խորհրդանշաններն ու անվանումը:

  ՌԱԿ Կենտրոնական վարչությունն իր պարտքն է համարում սույն հայտարարությամբ ԼՂՀ իշխանությունների և, ի մասնավորի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուշադրությունը հրավիրել հետևյալ հանգամանքի վրա.  վերոհիշյալ անձը չի հանդիսանում և չի հանդիսացել Ռամկավար Ազատական կուսակցության անդամ, հետևաբար, իրավունք չունի օգտագործելու կուսակցության անունն ու խորհրդանշանները:

  Այս առիթով, պարտք ենք համարում նաև հիշեցնել, որ ՌԱԿ-ը ԼՂՀ տարածքում չունի կազմակերպական ներկայություն, հետևաբար, գրանցված չէ:

  Միաժամանակ, ցանկանում ենք տեղյակ պահել ՌԱԿ Սփյուռքի կառույցներին և անհատ ընկերներին, որ վերոհիշյալ անձը քանիցս ապացույցել է իր ոչ ազնիվ գործելակերպը: Իսկ այս օրերին՝ ուղղակի կամ միջնորդավորված ձևով, խնդրագրեր է ներկայացնում նյութական օգնություն ստանալու ակնկալիքով, իբրև նախընտրական ծախսերի համար:

  Հորդորում ենք Սփյուռքի մեր ընկերներին զերծ մնալ այս անօրինականությանը  սատարելուց:       

                          

 

Կենտրոնական  Վարչություն 

Երևան,   7 օգոստոսի   2018թ.



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /