• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 20, 2018
Աենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Լրահոս, Հայաստան
07.08.2018 | 17:39

Սփյուռքի նախարարությունում արվող ստուգումների արդյունքները շուտով պատրաստ կլինեն․ Դավիթ Սարգսյան

Հայաստանի պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացնում Սփյուռքի նախարարությունում, ստուգումների արդյունքները շուտով պատրաստ կլինենԱյսօր Սփյուռքի նախարարությունում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց փոխնախարար Դավիթ Սարգսյանը:

 Փոխնախարարըպատասխանելով հարցին, թե պարզել են արդյոք՝ ինչպիսի չարաշահումներ են եղել նախորդ տարիներիննախարարության կազմակերպած ծրագրերի մասով, ասաց, որ կան որոշակի տեղեկությունները, որոնք առայժմ չեն կարող ներկայացնել.

«Թե ինչ են պարզելկհայտնենք ավելի ուշ: Ունենք տեղեկատվություն, բայց քանի դեռ իրենցից պաշտոնապես չենք ստացել արդյունքները, չենք կարող դրանք ներկայացնել»,- ասաց նա

Հիշեցնենք՝ ավելի վաղ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, խոսելով «Արի տուն» ծրագրի մասին, իր կասկածներն էր հայտնել ծախսերի վերաբերյալ, նշելով, որ երեխաներիերկուանգամյա սննդի համար ներկայացված է ութ հազար դրամ:

«4000 դրամով այդ ի՞նչ լանչ պիտի լինիգա՞ռ պիտի մատուցեն ամեն երեխայի համարսևխավիա՞րԱյստեղ խնդիրներ կան, այո, միգուցե օրինական առումով կարող ես քեզ նման շռայլություն թույլ տալ, բայց ամեն մի դրամը, որ հարկատուն մեզ է վճարել առավել արդյունավետ ու նպատակամղված է պետք ծախսել: Այս իմաստով լուրջ կասկածներ ունեմ»,- նշել էր նախարարը


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /