• USD 483.03
  • GBP 617.31
  • EUR 550.85
  • RUB 7.23
  • GEL 184.54
Օգոստոս 15, 2018
Աստված այնքան սիրեց աշխարհը…

  Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքըորովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպեսզի աշխարհը նրանով փրկվի

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ (Հովհ. 3)։

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Ամերիկա, Եվրոպա, Միջին Արևելք, Հայաստան, Արցախ
07.08.2018 | 21:42

Քիչ հավանական է, որ ՔՊ-ն ընտրությունների գնա պրոարևմտյան «Ելք» դաշինքով. քաղտեխնոլոգ

Հեղինակ՝ ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Թեև «Ելք» դաշինքը դեռ պաշտոնապես չի հայտարարել՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու են դաշինքո՞վ, թե՞ առանձին կուսակցություններով, սակայն «Քաղաքացիական պայմանագրի» կողմից քաղաքապետի թեկնածուի անուն հայտարարելը հուշում է, որ ավելի հավանական է երկրորդ սցենարը:

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝ մի քանի պատճառ կա, թե ինչու է ՔՊ-ն ցանկանում առանձին մասնակցել սպասվող ընտրություններին: ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում Հակոբյանը հիշեցրեց, որ «Ելք»-ը իրավաիճակային դաշինք էր, որը կայացավ բարդ պայմաններում:

«Շատ ավելի բարդ էին իրենց հարաբերություններն իրար հետ, քան նույնիսկ այդ ժամանակվա իշխանության հետ: Այսինքն, այնպես չէր, որ դա ամուսնություն էր սիրո հիման վրա: «Ելք»-ն ավելի շուտ պրագմատիկ ու սիտուացիոն դաշինք էր»,- ասաց նա:  

Երկրորդ խնդիրն այն է, որ հեղափոխության գործընթացի ժամանակ հսկայական տարաձայնություններ կային դաշինքի մաս կազմող քաղաքական ուժերի միջև: «Սկսած «Քայլ արա» նախաձեռնությունից մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելն այդ տարաձայնություններն ակնհայտ էին: Մամուլում էլ հաճախ կարելի էր հանդիպել հրապարակումներ, որտեղ  մեղադրում էին իրար: Ի վերջո այդ տարաձայնություններն այնքան մեծ էին, որ հեղափոխության հարթակում այդպես էլ չհայտնվեցին «Ելք» դաշինքի մյուս կուսակցությունները:

Հիշենք նաև Արամ Սարգսյանի ելույթը Ազգային ժողովում, որտեղ նա նշեց՝ «եթե ես Փաշինայնի հետ համաձայն լինեի, նրա կողքին կլինեի», ապա շարունակեց, որ հիմա էլ համաձայն չէ նրա հետ, սակայն Փաշինյանն էր ճիշտը, քանի որ հաղթեց հեղափոխությունը»,- ասաց Հակոբյանը:

Երրորդ խնդիրն էլ, ըստ քաղտեխնոլոգի, «Ելք» դաշինքի արևմտյան հայացքներն են: «Նիկոլ Փաշինյանը հեղափոխության ամբողջ ընթացքում ասում  էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում ռեվերսներ չեն լինելու, այսինքն մենք մեր բոլոր պարտավորությունները կատարելու ենք, և նույնիսկ բավականին լուրջ հարվածներ էր ստանում, երբ ասում էր, որ իրավիճակ է փոխվել, ինքն արդեն իշխանությունում է, ու եթե նախկինում խոսում էր ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, այժմ դա ճիշտ չի համարում»,- նշեց մեր զրուցակիցը:

Վիգեն Հակոբյանն ընդգծեց, եթե Փաշինյանի քաղաքական ուժը փորձի կրկին հանդես գալ «Ելք» դաշինքով, ապա Ռուսաստանի և անձամբ Պուտինի հետ լավ հարաբերություններ կառուցելու բոլոր ջանքերը ջուրը կլցվեն: «Մեծ քաղաքականության մեջ անձնական հարաբերությունները ամենահսկայական նշանակությունն ունեն, հետևաբար ձեռք բերված վստահությունը պետք է պահպանել, հատկապես հիմա, երբ ռուսական կողմում Փաշինյանին համարում են անկանխատեսելի գործիչ: Իրենց համար դա շատ բարդ է, քանի որ միշտ իրենք են հանդես եկել այդ դիրքից»,- նշեց նա:

Ըստ Հակոբյանի՝ եթե ՔՊ-ն ընտրությունների գնա «Ելք» դաշինքով, կնշանակի, որ պրոարևմտյան ու լիբերալ ֆորմատով է ներկայանում, ինչը կզորայացնի Ռուսաստանի հետ բոլոր խոսակցությունները:

Մյուս կողմից էլ, «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունների համար լավ առիթ է ստեղծվել, որ նրանք կոնսոլիդացնեն արևմտյան դիրքորոշում ունեցող ընտրազանգվածին. «Եթե նրանք ճիշտ քարոզչություն տանեն և ընկալելի դառնան այդ ընտրախավի համար, կարող են հաջողություններ ունենալ ընտրություններում»:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /