• USD 483.03
  • GBP 617.31
  • EUR 550.85
  • RUB 7.23
  • GEL 184.54
Օգոստոս 15, 2018
Աստված այնքան սիրեց աշխարհը…

  Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքըորովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպեսզի աշխարհը նրանով փրկվի

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ (Հովհ. 3)։

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
07.08.2018 | 23:29

Եթե քաղաքացիները դեմ են կարմիր գծերին՝ թող չվճարեն. Տիգրան Քեյան

   Կարգազանց վարորդները միշտ փորձելու են հարմար պահին անտեսել օրենքը և օգտվել օրենսդրական բացերից: ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Վարորդի ընկեր» ՀԿ-ի ղեկավար ՏԻԳՐԱՆ ՔԵՅԱՆԸ:

Անդրադառնալով խոսակցություններին, թե տուգանքների համաներումից հետո կարգազանց վարորդների թիվը շատացել է՝ Քեյանը նշեց, որ հստակ վիճակագրություն չունի ձեռքի տակ, բայց համեմատելով որոշ տվյալներ՝ չի կարծում, որ այդպես է.

«Մենք վերլուծության հնարավորություն չունենք, որ կարողանանք փաստել՝ վթարների թիվը ավելացել է, թե ոչ: Նախկինում էլ, հետևելով վթարների թվի հետ կապված լրատվամիջոցների հրապարակումերին, ասեմ, որ նույն տենդենցն եմ  նկատում: Այո, երբ ճանապարհային ոստիկանությունը որոշ չափով թուլացրել էր հսկողությունը, առաջվա խստությունը չէր ցուցաբերում, որոշ կարգազանց վարորդներ փորձել են օգտվել առիթից: Իրավիճակը շտկվեց ոստիկանության վերջին կոշտ հայտարարությունից հետո, երբ քաղաքում ոստիկանների թիվը ավելացավ: Կարելի է ասել, որ այս հանգամանքից ելնելով՝ կարգազանց վարորդները սթափվեցին, և փորձում են երթևեկության կանոնները պահպանել: Անկախ իրավիճակից, համաներումից, կառավարությունից՝ օրինախախտ վարորդների պակաս երբեք չենք ունեցել: Նման մարդիկ միշտ փորձելու են հարմար պահի անտեսել օրենքը, և օգտվել օրենսդրական բացերից»,- ասաց Քեյանը, ընդգծելով, որ սրա հետ մեկտեղ, պետք չէ մոռանալ կարգապահ վարորդներին, ովքեր՝ անկախ հանգամանքներից, փորձում են պահպանել երթևեկության կանոնները:

Խոսելով առաջացած խառնաշփոթից, երբ մարդկանց մի մասը պնդում է, թե կարմիր գծերը հանել են, մյուսները շարունակում են վճարել դրանցից օգտվելու համար, պարոն Քեյանը նկատեց՝  կարմիր գծերի, տեսախցիկների մասով ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել.

«Կարմիր գծերի մասով, ոչ մի փոփոխություն չի իրականացվել, համաներում էլ չի իրականացվել: Կարմիր գծերը եղել են և մինչ օրս գործում են՝ անկախ կառավարության փոփոխությունից: Քաղաքացիները, եթե հանաձայն չեն այդ կարմիր գծերի վճարումներին, գտնում են, որ դա անիմաստ վճարում է, պետք է չվճարեն՝ օգտվելով իրենց պաշտպանվելու իրավունից, պետք է բողոքարկեն նմանատիպ իրավիճակները: Մենք, բոլոր քաղաքացիներին հորդորում ենք՝ նման կերպ վարվել, ինքներս էլ օգտվում ենք կարմիր գծերից, բայց մինչ օրս չենք վճարել այդ անիմաստ  ծառայության դիմաց: Ցանկացած դեպքի արձանագրումը  բողոքարկում ենք, և մինչ օրս դեռ պարտված որոշումներ չունենք: Տեսախցիկների հետ կապված էլ էական փոփոխություններ չեն եղել, պարզապես, ճանապարհային ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որ մի շարք իրավախախտումներ, որոնք երթևեկությանը գրեթե չեն խոչընդոտում, ավելի նվազ նշանակության են համարվում, և այլ վարորդների նկատմամբ վտանգ չեն ներկայացնում՝  ՃՈ-ի կողմից վարչական տույժի չեն ենթարկում: Նշեմ նաև, որ ՃՈ-ի աշխատակիցները, վարչապետի հորդորով՝ իրավախախտումներ չեն արձանագրում այն դեպքում,  երբ վարորդի կողմից կոպիտ սխալ թույլ չի տրվում»:

Խոսելով տարածված կարծիքից, որ տաքսու վարորդները վթարներում առաջատար են, «Վարորդի ընկեր» ՀԿ-ի ղեկավարը ասաց. «Տաքսու վարորդների մասնակցությամբ վթարները շատ-շատ են՝ մոտ 3 անգամ ավելի, քան սովորական վարորդների: Նույնիսկ այդպիսի վիճակագրություն կա, որ իրենց փոխհատուցած գումարները, վճարած տուգանքները ավելի շատ են, քան աշխատած գումարն է:

Դա էլ ունի իր օբյեկտիվ պատճառը: Քաղաքացին օրվա մեջ մի քանի ժամ է երթևեկում, իսկ  տաքսու վարորդները ամբողջ օրն են երթևեկության մեջ: Բնականաբար՝  իրենց մասնակցությամբ վթարները պետք է ավելի շատ լինեն»:

Պատասխանելով դիտարկմանը՝ փաստորեն, տաքսու վարորդների մասնակցությամբ վթարների մեծ քանակը պայմանավորված է ոչ թե վատ վարելու, այլ երկար ժամանակ ճանապարհին լինելու հե՞տ, Քեյանն ասաց. «Ո՛չ, վատ վարելն էլ կա: Ոլորտը ամբողջովին կարգավորված չէ: Դրա կարգավորումը կհանգեցնի շատ սոցիալական խնդիրների, քանի որ մարդիկ հիմնականում նախընտրում են դառնալ տաքսու վարորդ՝ գործազրկությունից, և սոցիալական վատ պայմաններից ելնելով: Կան շատ վարորդներ, ովքեր չտիրապետելով երթևեկության կանոններին՝ տաքսի են վարում:  Մենք այսօր փորձում ենք քննարկել, առաջարկել, որպեսզի վարորդական  վկայական տալու կարգի մեջ փոփոխություն իրականացվի»:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը, ասաց.

«Օրինակ՝ կարելի է այնպես անել, որ գործնական քննությունը այլ միջոցով կատարվի: Տեսական քննությունը մի փոքր բարդացվի, որովհետև տեսական քննությունները բաղկացած են 400-600 հարցից, շաբլոնները բոլորին  հայտնի են, և ցանկացած քաղաքացի, ով մի քիչ հիշողությունից լավ է, զուբրիտից լավ է՝ կարող է շատ հեշտությամբ  հանձնել քննությունը, և ստանալ վարորդական իրավունք՝ չտիրապետելով երթևեկության կանոններին»,-եզրափակեց Տիգրան Քեյանը:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /