• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 18, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Լրահոս, Հայաստան
08.08.2018 | 00:15

Նիկոլ Փաշինյանը և Թիմուր Ուրազաևը քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:

Վարչապետը կարևորել է հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացումը և համոզմունք հայտնել, որ դեսպանի ակտիվ գործունեությունը կնպաստի երկկողմ կապերի ընդլայնմանն ու խորացմանը տարբեր ոլորտներում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի ու Ղազախստանի հարաբերություններում առկա է լավ մթնոլորտ և հավելել, որ այն կնպաստի երկու երկրների միջև տարբեր ուղղություններով համագործակցության զարգացմանը:

Իր հերթին, Թիմուր Ուրազաևը նշել է, որ Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ամրապնդմամբ, արդյունավետ փոխգործակցությամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում:

 

     
Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնումը և գոհունակությամբ նշել, որ 2018 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրաշրջանառության ծավալներն աճել են 2,5 անգամ: Նիկոլ Փաշինյանը և Թիմուր Ուրազաևը նշել են, որ գործարար կապերի խթանման ու զարգացման ուղղությամբ առկա է մեծ ներուժ և քննարկել լոգիստիկ խնդիրների լուծման հնարավորություններին վերաբերող տարբեր հարցեր: 

Կողմերն անդրադարձ են կատարել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու կարևորել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:


    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /