• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 20, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Գլխավոր լուր, Հայաշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս, Ամերիկա, Եվրոպա, Միջին Արևելք, Հայաստան, Արցախ
08.08.2018 | 14:05

Եթե Արցախի պատգամավորների խնդրագիրը ջղագրգիռ վիճակ է ստեղծել, դա ապացուցում է՝ սիրո ու համերաշխության մթնոլորտը վտանգված է. Ռուդիկ Հյուսնունց

Հեղինակ՝ ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ 

Ինչպես արդեն հայտնել էինք, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխարինելու վերաբերյալ:

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ԱՀ պատգամավոր, «Հայրենիք» խմբակցության անդամ Ռուդիկ Հյուսնունցը, ով նույնպես միացել է նախաձեռնությանը,  նշեց, որ իրենք ոչ թե փորձում են միջամտել արդարադատության իրականացմանը և իրավական գործընթացներին, այլ ընդամենը խնդրում են, որ փոխվի Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոցը:

 

 

«Եթե մարդիկ այլ ձևով են մեկնաբանում մեր միջնորդություն-խնդրագիրը, իրենք ուզում են վենդետա իրականացնել կամ ինչ-որ պատժիչ գործողություններ կատարել, դա իրենց խնդիրն է: Ես մի առիթով ասել ու նորից կրկնում եմ, որ մեզ պետք է իրականում սիրո և հանդուրժողականության մթնոլորտ ստեղծել: Մարտի 1-ի բացահայտումը բոլորիս գործն է, բայց այս պարագայում մենք ընդամենը միջնորդել ենք խնդրագրով, որպեսզի խափանման միջոցը փոխեն, որպեսզի չդառնանք այլ ուժերի և հակառակորդների խոսակցության կամ քննարկման առարկա: Իսկ եթե մեր կամքի դրսևորումը ինչ-որ մարդկանց մոտ առաջացնում է ջղագրգիռ վիճակ, ինչ- որ մարդկանց դա բարկացնում է,  ապա իրենք դրանով ապացուցում են, որ սիրո և հանդուրժողականության մթնոլորտը վտանգված է»,- ասաց մեր զրուցակիցը:

Ռուդիկ Հյուսնունցը մեկ անգամ ևս շեշտեց, որ խոսքը վերաբերում է Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահին, ու այս հարցում պետք է պետական մտածողություն դրսևորել: «Բոլոր քաղաքական գործիչները պետք է հասուն պետական գործիչի վարքագիծ դրսևորեն, ասածս դա է, իսկ մնացածն իրավական հարցեր են: Քննություն է ընթանում,  և մեղավորներն, իհարկե, պետք է պատժվեն»,- նշեց նա:

Արցախի խորհրդարանի պատգամավորը նաև նշեց, որ իրենք չեն ակնկալում պատասխան ստանալ ուղարկված միջնորդություն-խնդրագրի համար: «Մենք ընդամենն իրավունք ունեինք խնդրելու, որը և արել ենք, մենք ոչ թե միջամտել ենք, այլ խնդրագիր ենք ուղարկել»,- եզրափակեց նա:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /