• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 20, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան, Արցախ
08.08.2018 | 19:40

Թուրքական լրատվամիջոցը՝ Տիգրանակերտում իրականացվող պեղումների մասին

 Հնագիտության մասին նյութեր հրապարակող թուրքական կայքը անդրադարձել է Արցախի տարածքում Տիգրանակերտի շրջակայքում շարունակվող պեղումներին։ Այս մասին հայտնում է Արցախպրեսը:

Թուրքական լրատվամիջոցն դրանք ներկայացրել է որպես Ադրբեջանի «օկուպացված տարածքներում» իրականացվող պեղումներ, փոխանցում է ermenihaber-ը:

Պեղումների վերաբերյալ իր մեկնաբանությունն է արել Ղարաբաղի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը։ Ըստ նրա՝ վերջերս հայտնաբերվել են մ.թ.ա 1-ին դարի կարասային գերեզմաններ։ Նրա խոսքերով թեև նախկինում (2011-2012թթ) էլ են տարածքում կարասային գերեզմաններ հայտնաբերվել, բայց դրանք այդքան մեծ չեն, որքան նոր հայտնաբերվածները։ 

Պետրոսյանի տեղեկացմամբ՝ հայտնաբերվել են նաև անտիկ շրջանի արծաթե տարբեր զարդեր, ինչպես նաև մետաղադրամներ։



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /