• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 20, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
08.08.2018 | 20:31

Ժողովուրդն ուժեղ է իր արժեհամակարգով, մշակույթով, հավատով, հանեք այս ամենն ու նա կտկարանա, կդառնա կառավարելի

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակիցն է Տեր Խորեն քահանա Կիրակոսյանը

 

- Տեր Հայր, մեր հասարակությունը, երկվության մեջ է. մի կողմից արդարացիորեն քննադատում են Սյունիքի Շուռնուխ գյուղում տեղի ունեցածը՝ լգբտ-ականների ներխուժումը գյուղ, նրանց անպարկեշտ վարքը, մյուս կողմից, սակայն հնչում են կարծիքներ, թե պետք է նրանց հանդեպ լինել հանդուրժող, հիվանդ, անպաշտպան մարդիկ են: Ի վերջո, ի՞նչ երևույթի հետ գործ ունենք: Ձեր գնահատականը:

-Շուռնուխի հետ կապված պամությունն առաջին իսկ պահից լուսաբանվեց միակողմանիորեն: Ստեղծվեց տպավորություն, որ բռնությունը տեղի է ունեցել մի քանի անձանց ոչ ավանդական սեռական կողմնորոշման պատճառով: Սոցիալական հարթակում տեղի ունեցավ տեղեկատվական գրոհ, տարածվեց արյունոտված երիտասարդի նկարները, և այս ամենը որոշակի ազդեցություն ունեցան հասարակության վրա: Սակայն Շուռնուխում վիճաբանության պատճառն ամենևին էլ այդ անձանց սեռական կողմնորոշումը չէր: Երիտասարդները երկու-երեք օր անհագստություն են պատճառել տեղի բնակիչներին, խաթարել նրանց առօրյա կյանքը՝ երեխաների ներկայությամբ իրենց անվայել պահվածքով, գիշերային ժամերին իրենց բարձր աղմուկով, ծիսակարգի նմանվող արարողություններով և այլն: Մարդկանց ազատության ու իրավունքների սահմաններն են բախվել Շուռնուխում՝ մի կողմից բացարձակ սանձարձակությունը, մյուս կողմից՝ գյուղացիների խաղաղ, հանգիստ ապրելու ցանկությունը: Այս ամենի համատեքստում պետք է դիտարկել ծագած վիճաբանությունը, որը վեր ածվեց փոխադարձ վիրավորանքների ու ծեծկռտուքի: Կարծում եմ, հասարակության հանդուրժողականությունը վերաբերում է բռնությունը մերժելուն, նույնիսկ՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշման անձանց պարագային: Սակայն հանրությունը հաստատակամորեն մերժում է երևույթը՝ որպես մեր ժողովրդի քրիստոնեական արժեհամակարգին անհարիր այլասերվածություն: Բռնությունը չէ այն ճանապարհը, որով պիտի ընթանա մեր ժողովուրդը: Այդ դեպքում դա կարող է և հակառակ արդյունքն ունենալ: Եկեղեցին էլ չի կարող իր դռները փակել համասեռամոլի առջև կամ համարել նրան օտար, այլ փարախից: Հարցի մեջ հիվանդ բառը օտագործեցիք: Պատճառը հիվանդությունը չէ, այլ մարդու հոգևոր ներաշխարհի աղճատումը, Աստծուց հեռանալը, աղոթական կյանքով չապրելը: Համասեռամոլության մեղքի մեջ հայտնված անձը, նաև նրա ընտանիքի անդամները ավելին, քան ուրիշները՝ կարիք ունեն հովվական խնամքի ու հոգածության:

-Տարիներ առաջ, եթե նման դեպք տեղի ունենար, ապա ամբողջ հասարակությունը, առանց բացառության, խստորեն կքննադատեր, կդատապարտեր կատարվածը: Այսօր բոլորովին այլ իրավիճակ է: Ինչո՞վ եք մեկնաբանում մեր հասարակության ներսում, մասնավորաբար, երիտասարդության կողմից այլասերման հանդեպ դրսևորվող հանդուրժողականությունը, թուլացե՞լ է հայ երիտասարդների զգոնությունը:

-Ես ավելի լավատես եմ հայ երիտասարդների և մեր ողջ ժողովրդի զգոնության հարցում: Երևույթն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հասարակության գերիշխող հատվածի կողմից մերժելի է: Բայց, ինչպես ասվում է, սատանան էլ քնած չէ: Զգացական հողի վրա լայնամասշտաբ ու բազմաշերտ քարոզչությունը, ծախսվող մեծ գումարներն իրենց որոշակի ազդեցությունը թողնում են մարդկանց գիտակցության ու հոգեբանության վրա:

-Ինչո՞ւ ազգային արժեքներին հավատարիմ լինելը, այդ թվում նաև հոգևոր, դիտարկվում է որպես հետամնացություն, իսկ վայ «արժեքներին» տուրք տալը՝ առաջադիմություն: Այստեղ միտում չե՞ք տեսնում:

-Նորություն չէ, որ յուրաքանչյուր ժողովուրդ ուժեղ է իր արժեհամակարգով, իր մշակույթով, իր հավատով, անցյալի ժառանգությամբ ու ապագայի տեսիլքներով, որը կոչում ենք ինքնություն: Հանեք այս ամենը ժողովրդի միջից, և նա կդառնա տկար ու կառավարելի: Այսօր աշխարհի ընդհանուր զարգացումները ուղղորդվում են այնպես, որ մերժվի այն ամենը, ինչը մաս է կազմում ազգի ինքնության: Նույն Եվրոպայում մուսուլման բնակչության զգացումները չվիրավորելու կեղծ պատրվակով զանց են արվում քրիստոնեական տոները, միջոցառումները, հրապարակային վայրերից իջեցվում են խաչերը, երբ մուսուլմանական շատ երկրներում այդ ամենը թուլատրելի են: Այս մեծ քաղաքականության արձագանքներն են, որ հասնում են նաև Հայաստան և մատուցվում որպես առաջադիմություն: Բայց իրականում դա առաջադիմություն չէ: Դա վերադարձ է դեպի անցյալ, դեպի սոդոմ-գոմորյան ժամանակաշրջան: Հիշու՞մ եք՝ Ղովտի կինը հետ նայեց դեպի Սոդոմ ու պատժվեց դրա համար: Մենք էլ այս առումով հետ նայելու իրավունք չունենք: Մեր ներկան ու ապագան քրիստոնեական օրհնված ընտանիքն է:

-Տեր Հայր, գուցե հարկ է մտածել ազգային-ավանդական դաշտի արդիականացման մասին, որպեսզի այն լինի առավել գրավիչ մեր երիտասարդության համար, որ վերջինս հեշտությամբ տուրք չտա օտար արժեքներին:

-Արդիականացումը արհեստականորեն չի կարող լինել: Ժամանակը ինքնին իր հետ բերում է փոփոխություններն ու նորությունները, նաև մարտահրավերները, ինչպես որ եղել է անցյալում և այդպես է այսօր: Մենք պիտի պարզապես նախանձախնդրորեն հետամուտ լինենք, որ այդ արդիականացումը աղճատում չդառնա, այլ՝ իրական բարեփոխում: Մեծ հաշվով մեր երիտասարդները ավանդական արժեհամակարգի կրողներ են, որը պետք է առավել զարգացնել: Մեր հերոսները ապրիլյան պատերազմի քաջերն են, որոնց նվիրական անունները արձանագրված են մեր պատմության մեջ, այսօր սահմանին կանգնած արիասիրտ զինվորները, ովքեր մեր երկիրը, մեր սրբություններն են պաշտպանում:

-Եկեղեցին միակ կառույցն է, որը պայքարում է միասեռականություն կոչվող ախտի դեմ, հետևաբար, չե՞ք կարծում, որ նաև դա է Եկեղեցու դեմ նիզակներ ճոճելու պատճառը:

-Իհարկե այդպես է: Յուրաքանչյուր նպատակ իրագործելու համար նախ պետք է վերացնել դրան հասնելու ճանապարհի խոչընդոտները: Եկեղեցին հավատքի և ազգային-ավանդական արժեհամակարգի սնողն ու պահպանողն է, որով և՝ լուրջ արգելք՝ ներկա ժամանակների մոլորությունների տարածման համար: Ուսումնասիրեք միջազգային որոշ կառույցների վերջին տարիների զեկույցները Հայաստանի մասին և դրանցում կտեսնեք անհանգստություններ ու մտահոգություններ՝ Հայ Եկեղեցու ունեցած դերի ու ազդեցության վերաբերյալ: Կարծում եք կապ չկա՞ այդ զեկույցների և Եկեղեցու դեմ սկսված արշավի, աղանդավորների ակտիվության միջև: Իհարկե՝ կա, և շատ մեծ կապ կա



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /