• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 20, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Միջոցառումներ, Մշակույթ, Հայաստան
09.08.2018 | 16:45

«Դվին» -ը ՝ պարողների ինքնաակտուալիզացիայի ամենաբաղձալի հարթակը Հայաստանում

Օգոստոսի 4-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ «Դվին» 2018 պարային մրցանակաբաշխությունը: Հովհաննես Գասպարյանի անվան Պարի Ակադեմիայի նախագիծը անհրաժեշտություն էր՝ մոսկովյան Դվին արտադրական կազմակերպության ՝ ի դեմս Գեղամ Առաքելյանի, մշտական աջակցության շնորհիվ:

Այն Երևանում անցկացվում էր երկրորդ անգամ և ամենամյա սկզբունքով անցկացվելու է միշտ օգոստոս ամսին: Հաշվի առնելով տաղանդավոր պարողների խիտ կազմը այս տարվա բեմում՝ վստահ կարելի է ասել, որ «Դվին» -ը դառնում է անհատ կատարողների ինքնաակտուալիզացիայի և ինքնադրսևորման ամենաբաղձալի հարթակը Հայաստանում:

Այս տարի հիմնական մրցույթին 17 վառ անհատականություններ էին,որոնցից յուրաքանչյուրն իր հստակ խոսքն ուղղեց արվեստասեր հասարակությանը՝ պարի նրբագույն լեզվով: Նախագծի և մտահաղացման հեղինակը՝ Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանը համարում է, որ պարի նկատմամբ հետաքրքրությունը հայ հասարակության կողմից թե Հայաստանում, և թե սփյուռքում սրընթաց վերելք է ապրում՝ հատկապես հայկական ժողովրդական և դասական ժանրերում:

Հենց այս պարաոճերում էլ «Դվին 2018 » -ը բացահայտեց նոր անուններ: Համերգի բացումը մասնակիցների ներկայացրած «Ծնունդ » խորեոգրաֆիկ պատկերն էր: Ակադեմիայի գլխավոր բալետմաստեր Գագիկ Հայրապետյանը ոչ միայն բեմադրության հեղինակն էր, այլ բոլոր մասնակիցների հետ 3 օր շարունակ նախամրցութային աշխատանքներ իրականացնողը, նրան օգնականն էր պարուսույց Գրիշա Մարկոսյանը և ակադեմիայի փորձավարական ողջ խումբը:

 

Ժյուրիի կազմում ինչպես միշտ գեղեցիկի վարպետներն էին՝ Պարարվեստի պետական քոլեջի վաստակաշատ դասախոսական կազմը՝ Պետրոս Կարապետյանը, Սրբուհի Բաբայանը, Անդրանիկ Սարգսյանը, մոսկովյան «Հայորդիք» երգի ու պարի անսամբլի գեղ. ղեկավար Անահիտ Սարգսյանը, էսթետիկայի վարպետներ ՝ Հեղնար Համբարձումյանը և Նարինե Բադալյանը, ինչպես նաև Ակադեմիայի տնօրեն ՝ Արմինե Գասպարյանը:

 

Իմպրովիզացիոն և կատարողական տեխնիկան ներկայացնող փուլերից բացի, մասնակիցները փայլեցին նաև ինտելեկտուալ փուլում՝ պատասխանելով Իշխան Գասպարյանի՝ խոսքի վարպետությունը բացահայտող հարցերին: Դժվարին ընտրության պայմաններում բացահայտվեց հաղթող եռյակը՝ Նինա Հայրապետյանը առաջին, Միլենա Ումրիկյանը երկրորդ և Վոլոդյա Հախումյանը երրորդ տեղերով, որոնց համար սահմանվել էին նաև սիմվոլիկ դրամական պարգևներ: Ակադեմիայի գործընկերները նույնպես հանձնեցին նվերներ իրենց կողմից հավանության արժանացած ՝ Անահիտ Ենոքյանին, Յուլյա Վայներին և Էդուարդ Ղևոնդյանին:

Խրախուսական նվերներ, պատվոգրեր և մրցույթը խորհրդանշող արձանիկներ ստացան բոլորը: Արժանի ելույթները շատ էին, որի արդյունքում հանդիսատեսին հիացրեց յուրաքանչյուր մասնակցի առանձնակի շարմը և տարբերվող տեսակը: Նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է անցնել պարարվեստի դժվարին, բայց կախարդական ճանապարհով: Դե ինչ, սպասենք հաջորդ տարվա մրցանակաբաշխությանը, որտեղ այսուհետ միանշանակ տեսնելու ենք ու լսելու անուններ, որոնք դեռ շատ կարծարծվեն պարարվեստի երկնակամարում:

 

 

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /