• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 20, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Լրահոս, Պատմության այս օրը, Տեսանյութեր
10.08.2018 | 12:04

1920թ․-ի օգոստոսի 10-ին կնքվեց Սևրի պայմանագիրը

   1920թ․-ի օգոստոսի 10-ին կնքվեց Սևրի պայմանագիրը: Պայմանագրով' Հայաստանը պետք է ստանար 90 հզ. կմ2, իսկ ՀՀ-ի հետ կունենար 161330 կմ2 տարածք՝ Սև ծով ելքով: Սակայն եղան այլ զագացումներ և գեոպոլիտիկ շահեր, որոնց հայկական գործոնն ուղղակի խանգարում էր:

   Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվեց 1920թ․-ի օգոստոսի 10-ին Փարիզի արվարձան Սևրում՝ Սուլթանական Թուրքիայի կառավարության և  Առաջին աշխարհամարտում հաղթած դաշնակից պետությունների միջև: Հայաստանի հանրապետության պատվիրակության ղեկավարը խորհրդարանի նախագահ Ավետիս Ահարոնյանն էր, ով էլ արևմտահայության Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարի հետ միասին գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել եց լրացուցիչ պայմանագիր' ազգային փոքրամասնությունների իրավունքերի, դիվանագիտական և բազմաթիվ այլ ոլորտային հարաբերությունների վերաբերյալ: Միջազգային իրավունքի տեսակետից ՀՀ-ն դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից:

Ինչ վերաբերում է Սևրի պայմանագրի բովանդակությանը,ապա հարկավոր է առանձնացնել, որ Պայմանագրի հիմքում դրված էին Սայքս- Պիկոյի պայմանագրի դրույթներն ու Սան Ռեմոյի խորհրդաժողովի որոշումները՝ընդհանուր առմամբ 13 մաս և 433 հոդված։ Անդրադառնալով կոնկրետ Հայաստանին՝ հարկավոր է նշել, որ 88-93-րդ հոդվածները ամբողջապես պատկերում էին հայության փափագը դեպի անկախ ո ազատ գոյությունԴրանցով Թուրքիան ճանաչում որ Հայաստանըորպես ազատ և անկախ պետություն,  Թուրքիան և Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի,Վանի և Բիթլիսի վիլայեթներում երկուպետութոյւնները սահմանազատումը պատվիրակել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին։ Սահմանակից Ադրբեջանի և Վրաստանի հետ սահմանների ճշգրտումը որոշվելու էր երկու կողմի միջև։ Ինչևէ, Սևրի պայմանագիրը հայության մասով պարունակում էր բազմաթիվ դրույթներ բնակչության տեղափոխման, տեղավորման և այլ նմանատիպ հարցերի վերաբերյալ։

 

Արդեն Վիլսոնյան մոտեցումը հայ-թուրքական սահմանի վերաբերյալ հայտնի դարձավ 1920թ․-ի նոյեմբեր ամսին, որտեղ ի  թիվս այլ խնդիրների, Վիլսոնը Հայաստանին էր <<տալիս>> Վանի և Բիթլիսինահանգների երկու երրորդը, գրերե ամբողջ Էրզրումը, Տրապիզոնի նահանգը՝ նավահանգստով, ընդհանուր առմամբ՝ 100հզկմ2, որը ՀՀ տարածքի հետ միասին պետք է կազմեր 160 հզկմ2 տարածք։

Սակայն իրավիճակն այլ էր, և գրեթե ոչ մի կողմ պատրաստ չէր իր կողքին ունենալ հզոր Հայաստան, ուստի թե՛ սուլթանակա կառավարությունը, թե մնացած կողմերն ամեն ինչ արեցին այս պայմանագիրն իչիք դարձնելու համար։ Արդեն 1923թ․-ի Լոզանի կոնֆերասնը,ոչ ֆորմալ հարթակներում անվանվում է Սևրի պայմանագրի վերջակետ, սրանով ամեն ինչ ավարտվեց․․․ և թերևս սխալ չի լինի նկատել նաև, որ նախքան այդ՝ 192որ նույն թվականի մարտի 16-ի պայամանգրի բառացի կրկնօրինակն էր, ճանաչեց ժամանակակից Թուրքիայի սահմանները` դրանով իսկ անուղղակի կերպով հրաժարվելով Սևրի դաշնագրից:

Եվ, այնուամենայնիվ,այսօր էլ Թուրքիայում առկա է Սևրիսինդրոմը, քանիոր այն միակ իրավարար վճիռն է անկախ ուազատ ապրելու համար։



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /