• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 20, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
10.08.2018 | 11:00

Պատգամավոր Սամվել Ֆարմանյանը քրոջ՝ Անահիտ Ֆարմանյանի դեմ կայացված կալանավորման որոշման մասին

 Օգոստոսի 8-ին Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջը՝ Անահիտ Ֆարմանյանին, կալանավորելու որոշում է կայացվել։ Նման որոշում է կայացրել Շիրակի ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը։ Նախկին պրոռեկտորի նկատմամբ նաև հետախուզում է հայտարարվել։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։

   ԱԺ պատգամավոր Սամվել ֆարմանյանն արձագանքելով կատարվածին՝ գրում է. «Ողջամտությունը, տղամարդկությունն ու հայրենասիրությունն ավելի շուտ կկպնեն այս կրկեսի նախաձեռնողների ու կատարողների ազգանուններին, քան՝ հանցագործություն եզրույթը Ֆարմանյան ազգանվանը»։

 

  Պատգամավորը տեղեկացնում է, որ ինքն այժմ  գտնվում եմ պաշտոնական արձակուրդում, իսկ եթե մինչ արձակուրդի ավարտը՝ օգոստոսի 13-ը, իրեն մեղադրանք չառաջադրվի, ու. «ԱԺ-ն շրջանցելով չկալանավորվեմ (օրինակ, 1926 թ. ընդունված ՍՍՀՄ Քրեական օրենսգրքի 58.1 հոդվածով՝ հակահեղափոխական գործունեություն ծավալելու համար), ապա կհանդիպենք մամուլի ասուլիսում»։

Մինչ այդ, քանի որ փաստաբանների կողմից հրապարակման մեջ բերված տեղեկությունները պաշտոնական ճշտման փուլում են, Ֆարմանյանը  լրագրողներին տեղեկացնում է: «Իմ կողմից որևէ արձագանք և քաղաքական գնահատական չի լինելու: Ավելորդ է ասել, նաև քրոջս կողմից, ով հարուցված «գործի» հետ կապ ունի այնքանով, որքանով իմ հարազատ քույրն է»։

Ֆարմանյանը նաև նկատում է՝  «Էս մասին դեռ շա՜տ ենք խոսելու»։


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /