• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 20, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Ամերիկա, Եվրոպա, Միջին Արևելք, Հայաստան, Արցախ
10.08.2018 | 11:49

Մարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային խումբ է գործուղել Շուռնուխ գյուղ

Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպից հետո իրենց իրավունքների առնչությամբ մտահոգություններ են հայտնել գյուղի մի շարք բնակիչներ և դիմել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին:

Հաշվի առնելով միջադեպի վերաբերյալ բազմակողմանի պատկերացում կազմելու և ամբողջական գնահատական ձևավորելու նպատակով գյուղի բնակիչներին լսելու կարևորությունը՝ Պաշտպանի կողմից աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ: 

Պաշտպանի ներկայացուցիչները կհանդիպեն գյուղի բնակիչներին, կլսեն նրանց բարձրացրած հարցերը, ինչպես նաև կունենան աշխատանքային հանդիպում Ոստիկանության բաժնում: Միջադեպի սկզբնական պահից սկսած Ոստիկանությունը Պաշտպանի աշխատակազմի հետ ապահովում է անհրաժեշտ համագործակցություն:

Մարդու իրավունքների պաշտպանն օրենքի ուժով է պարտավոր իր իրավասության շրջանակում ուսումնասիրել միջադեպի բոլոր հանգամանքները, ինչպես նաև լսել բոլոր կողմերին՝ առաջնորդվելով օբյեկտիվության, անկողմնակալության և օրենքով պահանջվող մյուս սկզբունքներով:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /