• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 20, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Ամերիկա, Եվրոպա, Միջին Արևելք, Հայաստան, Արցախ
10.08.2018 | 14:47

Սերժ Սարգսյանի փեսա՞ն է շահել ՊՆ-ի տենդերը. նախարարությունում չեն մեկնաբանում

Հեղինակ՝ ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ 

Այսօր ֆեյսբուքյան օգտատերերից Դավիթ Մարտոյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ Սերժ Սարգսյանի փեսային՝ Միքայել Մինասյանին պատկանող ընկերությունը շահել է պաշտպանության նախարարությանը մատակարարվող բենզինի ու դիզելային վառելիքի տենդերը: Հղում տալով ՊՆ-ի իր աղբյուրին՝ նա գրել էր«Սերժի փեսա Միշիկը օրերս շահել է պաշտպանության նախարարությանը մատակարարվող բենզինի ու դիզելային վառելիքի տենդերը: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ թավշյա Նիկոլի ու նրա քաղաքականության մասին: Մնացածը հավայի բաներ են:

Ի դեպ, մինչև հեղափոխությունը ասվում էր (Նիկոլն էլ է բազմիցս ասել այդ մասին), որ Սերժը փայ է բենզինի բիզնեսում (դա հաստատ այդպես էր առնվազն «Ֆլեշի» մասով) և թույլ չի տալիս, որ գներն իջնեն, որպեսզի գերշահույթ ստանա: Բա հեղափոխությունից հետո գներն ինչու՞ չեն իջնում ու դեռ մի բան էլ բարձրանում են: Հիմա էլ է Սերժը փա՞յ, թե՞ Նիկոլն է Սերժի փոխարեն փայ մտել ու բնականաբար գները փայատիրոջ փոփոխությունից չեն կարող իջնել: Հլա մի հատ պատասխանեք, ա՛յ թավշիստներ»:

Թեմայի առնչությամբ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը փորձեց մեկնաբանություն ստանալ Պաշտպանության նախարարությունից:

Նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նախ ճշտեց, թե լուրը միայն ֆեյսբուքո՞ւմ է շրջանառվել, ապա, դրական պատասխան ստանալով, նշեց՝ «ֆեյսբուք չեմ մեկնաբանում»:

Ֆեյսբուքյան գրառումը մի կողմ թողնելով՝ կարո՞ղ եք հայտնել, թե ՊՆ-ում բենզինի ու դիզվառելիքի վերջին տենդերը ո՞ր ընկերությունն է շահել՝ հարց ուղղեցինք Արծրուն Հովհաննիսյանին: Ի պատասխան նա նշեց«Տենդերը շահած ընկերությունների անունները հրապարակվում է, դա բացահայտ է, այդտեղ գաղտնիք չկա: Տենդերի գործընթացները թափանցիկ են»:

Պաշտպանության նախարարության կայքում կա՞ համապատասխան տեղեկատվություն՝ հետաքրքրվեցինք մենք«Ես չեմ կարող հիմա ասել: Նայած տենդերը, երբ է եղել, նայած ե՞րբ են շահել: Տենդերի գործընթացը Հայաստանում մաքսիմալ թափանցիկ  է»,- ասաց նա:

Պարոն Հավհաննիսյանին խնդրեցինք մեզ ուղղորդել՝ որտեղի՞ց կարող ենք ստանալ ՊՆ-ի տենդերներին վերաբերող տեղեկատվությունը, ինչի ի պատասխան նա նշեց՝  «չեմ կարող ասել»:

ՀԱՅ ՁԱՅՆ-ը հետևողական կլինի թեմայի լուսաբանման հարցում և կփորձի ճշտել համապատասխան տեղեկատվությունը


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /