• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 20, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
10.08.2018 | 14:55

«Ժողովուրդ ջան, մի՛ սպասեք, եկե՛ք և օր առաջ ձեր հայրենիքը շենացրեք». Նիկլո Փաշինյանը ՌԴ մեկնած բերդեցիներին

  «Ժողովուրդ ջան, մենք չենք կարող անանուն նամակի վրա, առանց հասցեի իմանանքմեկդ եկե՛ք, ասե՛ք, ով է, եկեք հաստատե՛ք: Մենք արմատախիլ կանենք այդ երևույթը և այդպես վարվողներին խստագույնս կպատժենք: Բայց մի հոգի չի գտնվում, այդ թվում՝ բողոքավորները, որ կոնկրետ անուն տան»,-հայտարարեց աշխատանքային այցով Տավուշի մարզի Բերդ քաղաքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս բերդեցիներին բացատրեց, թե բողոքելուց առաջ նախ պետք է հասցեական ներկայացնել իրենց դիմումը:

 «Ես հիմա կառավարության ու երկրի ղեկավարի կարգավիճակում եմ, դուք էլ եք հիմա երկրի ղեկավարի կարգավիճակում, որովհետև Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարը քաղաքացին է: Ես երկրի ղեկավարի, բայց քաղաքացու ծառայի կարգավիճակում եմ»,-ասաց  Փաշինյանը:

 

ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեջ գտնվող տղամարդկանց էլ առաջարկեց. «Ժողովուրդ ջան, մի՛ սպասեք, եկե՛ք և օր առաջ ձեր հայրենիքը շենացրեք»:  Ասաց՝ արտագնա աշխատանքի մեկնածները գումար են ուղարկում Հայաստանում գտնվող իրենց ազգականներին, բայց ներդրումներ չեն անում հայրենիքում, նկատելով՝ պատճառը նախկին վախերն են: «Այն ժամանակ դա չէին անում, որովհետև վախենում էին՝ մի գործ դնել, բիզնես անել, գալու էին փայ  մտնեն, խլեն: Ես ասում են՝ հիմա նման բան չի կարող լինել»,-հորդորեց վարչապետը:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /