• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 20, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս, Ամերիկա, Եվրոպա, Միջին Արևելք, Հայաստան, Արցախ
10.08.2018 | 16:20

Նախկին լրագրող Փաշինյանը սահմանափակում է ներկա լրագրողների աշխատանքը՝ դրժելով իր խոստումը

 Հեղինակ՝ ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

   Երբ այս տարվա փետրվարի 1-ին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը հաստատեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր, որ Կառավարության նիստերը դռնփակ կլինեն, լրագրողական հանրույթը բուռն արձագանքեց՝ մեղադրելով օրվա իշխանություններին իրենց աշխատանքը խոչընդոտելու մեջ:

 Նրանց միացան Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունները և խոսքի ազատության «նվիրյալ» մի խումբ անձինք: Ավելի ուշ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի տնօրեն Վարուժան Հոկտանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ «դա ժողովրդավարության առումով հետընթաց է, և ընդդիմությունը խորհրդարանում պետք է պայքարի այս նախագծի դեմ»:

 Անցան ամիսներ պատկերն այսպիսին է. «Թավշյա» հեղափոխությամբ իշխանության եկավ այն ընդդիմությունը, որն, ըստ Հոկտանյանի, պետք է պայքարեր այդ նախագծի դեմ: Գործադիրի առաջին դեմքը դարձավ նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը, և թվում էր՝ խոսքի ազատության սահմանափակումների մասին խոսելն այլևս իմաստ չունի Նոր Հայաստանում:   

Չմոռանանք, որ հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ վարչապետ ընտրվելու դեպքում իր խորհրդանշական առաջին քայլը կլինի այն, որ Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը չեղյալ կհայտարարվի:

 Երեկ կառավարության նիստից առաջ հայտարարվեց, որ գործադիրի նիստերը լուսաբանող լրագրողներն այսուհետև հնարավորություն չեն ունենա նիստերի դահլիճին հարող միջանցքում անցկացնել հարցազրույցներ պաշտոնյաների հետ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանն էլ բացատրեց՝ որոշումը կայացվել է շենքի անվտանգության ծառայության կողմից։

 Ստացվում է՝ շենքի անվտանգության ծառայության կողմից լրագրողները դիտարկվում են որպես վտա՞նգ՝ ազգային համաձայնության կառավարության պաշտոնյաների համար:

  Նման վախեր սովորաբար ունենում են կոռումպացված իշխանությունները, սակայն «թավշյա» հեղափոխություն իրականացրած, սեր և համերաշխություն քարոզող իշխանությունը պետք է, որ իրեն անվտագ ու ապահով զգա երկրում, առավել ևս լրատվամիջոցների հետ աշխատանքում:

  Ի դեպ, խոսքի ազատության պաշտպան կազմակերպություններն ու անհատները դեռևս այս խնդրի վերաբերյալ որևէ հայտարարություն չեն արել:

 

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /