• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 20, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
10.08.2018 | 15:45

Ե՛վ Սփյուռքում, և՛ Հայաստանում սպասում են արդարացի որոշումների. նախարարը ձերբակալությունների մասին

  Ինչպիսի՞ն է սփյուռքի տրամադրվածությունը հայաստանյան վերջին իրավական գործընթացներին, մասնավորաբար, ի՞նչ արձագանքներ կան  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առնչությամբ. լրագրողների հարցին ի պատասխան այսօր Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ասել է, թե և Սփյուռքում, և Հայաստանում  ցանկացած քաղաքացի, այդ թվում՝ ինքը, սպասում են արդարացի որոշումների՝ մեկնարկած իրավական գործընթացների արդյունքում:

  Իսկ ավելի կոնկրետ հնչած հարցին, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ «Դաշնակցության» հայտարարությունը սփյուռքի ներկայացուցիչների վրա, Հայրապետյանը պատասխանել է. «Այդ հայտարարությունը քննարկել ենք Դաշնակցության՝ արևելյան և արևմտյան ափի ներկայացուցիչների հետ, տարբեր կերպ է մեկնաբանվել, խոսքը մտավախությունների մասին է, ես զերծ կմնամ այս թեմայով խոսելուց: Չեմ ցանկանա ավելի մանրամասնել, կարող եք կապ հաստատել սփյուռքի դաշնակցական կառույցների հետ, ճիշտ կլինի, որ իրենք պատասխանեն ձեզ:

Սփյուռքում կա մեծ վստահություն թե´ վարչապետի, թե´ նոր կառավարության գործելաոճի նկատմամբ: Բացի այդ, սփյուռքում հստակ կա այն զգացողությունը, որ քաղաքական թևը տարանջատված է դատական իշխանություններից, և դատական, իրավական կառույցները որևէ կաշկանդվածություն չունեն, ուղղորդում չեն ստանում քաղաքական թևի կողմից»,-շեշտեց նա:

 
Հարցին՝ նախատեսվո՞ւմ է սփյուռքի ներկայացուցիչներին ներգրավել ընտրական գործընթացներում, տալ քվեարկելու հնարավորություն՝ նախարարն ասել է.  
«Առաջիկա արտահերթ ընտրությունների մասին մենք չենք կարող խոսել տեխնիկապես, սփյուռքի մեր հայրենակիցները հիմնականում խոսում են ՀՀ քաղաքացիներին սփյուռքում մեխանիզմներ, հնարավորություններ ընձեռելու մասին, նախկինում դեսպանատներում դիվանագիտական կորպուսն է ապահովել, այժմ չի ապահովում: Սրա մասին պետք է խոսենք, ես առաջիկայում վարչապետի հետ հանդիպում ունեմ, ներկայացնելու եմ զեկույցհաշվետվություն՝ թե´ պաշտոնական, թե´ աշխատանքային այցերի հետ կապված, հետո կետ առ կետ կանդրադառնանք հարցերին»,-ընդգծել է նախարարը:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /