• USD 483.03
  • GBP 617.31
  • EUR 550.85
  • RUB 7.23
  • GEL 184.54
Օգոստոս 15, 2018
Աստված այնքան սիրեց աշխարհը…

  Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքըորովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպեսզի աշխարհը նրանով փրկվի

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ (Հովհ. 3)։

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Ամերիկա, Եվրոպա, Միջին Արևելք, Հայաստան, Արցախ
10.08.2018 | 18:24

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքների թիվը 10 անգամ ավելացել է

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վերջին ամիսներին աննախադեպ թվով բողոքներ է ստանում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

Այս տարվա հուլիս ամսին ստացած բողոքների թիվը 10 անգամ ավելի է նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ։  Զգալիորեն ավելացել է Պաշտպանի աշխատակազմ այցելող քաղաքացիների թիվը։

Վերլուծությունը վկայում է, որ այս ցուցանիշը պայմանավորված է ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նկատմամբ վստահության անընդհատ բարձրացմամբ, ինչի մասին վկայում են նաև միջազգային կառույցների հարցումները, այնպես էլ հասարակության նոր ակնկալիքներով։

Այս տվյալները հանգեցրել են գերծանրաբեռնված աշխատանքի։ Աշխատանքները տարվում են ռեսուրսների ու ջանքերի առավելագույն գործադրմամբ՝ հաճախ առանց աշխատանքային նորմավորված ժամերի։

Մասնավորապես, եթե 2016 թվականի հուլիս ամսին ստացվել է 103 բողոք, 2017 թվականի նույն ամսին՝ 158, ապա 2018 թվականին՝ 1008։ Բողոքների թիվն ավելի քան 3 անգամ բարձր է նաև մայիս և հունիս ամիսներին նախորդ երկու տարիների նույն ամիսների համեմատությամբ։


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /