• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 20, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
10.08.2018 | 21:30

Մեր նպատակն է Հայաստանն ու Արցախը դարձնել բարձր տեխնոլոգիաների կենտրոններ. Կարեն Վարդանյան

Նոր ուսումնականում Արցախում կբացվեն 3 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ

 

Ընթացիկ տարվա սեպտեմբերին Մարտակերտի շրջանի Ծմակահողի, Ասկերանի և Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի դպրոցներում կբացվեն ևս 3 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ. արդյունքում Արցախը կունենա 13 լաբորատորիա:

Այս  մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝  նշելով, որ իրենց  նպատակն  է Հայաստանն ու Արցախը դարձնել  բարձր տեխնոլոգիաների  կենտրոններ

Նրա խոսքով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների արտաքին    պահանջարկը շատ մեծ  է, և իրենք փորձում են պատրաստել այնպիսի մասնագետներ, որոնք  կունենան աշխատանք և իրենց գործով օգտակար կլինեն հայրենի երկրի   զարգացմանն ու շենացմանը

«Մենք պատրաստում ենք երեխաներ, ովքեր հետագայում մտածելու են իրենց  բիզնես ծրագրերով աշխատանքի համաշխարհային շուկա դուրս գալու մասին: Առաջիկայում Մեքսիկայում կանցկացվի համաշխարհային ռոբոտաշինության մրցույթ, որին ամբողջ աշխարհից կմասնակցի 160 թիմ: 4 մասնակից էլ որոշել  ենք մենք ուղարկել: Հուսով  ենք, որ նրանք կարձանագրեն լավ արդյունքներ՝    բարձր պահելով Հայաստանի պատիվը»,-մասնավորապես ասել է ԿՎարդանյանը

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /