• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 20, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Աշխարհի ձայն, Լրահոս
11.08.2018 | 10:49

Թրամփը ժամանակին օգտվել է ռուս մարմնավաճառների ծառայություններից, և Կրեմլը կոմպրոմատներ է հավաքել նրա դեմ

Ամերիկացի գրող Քրեյգ Յունգերը հաջորդ շաբաթ կհրատարակի «Թրամփի տունը, Պուտինի տունըԴոնալդ Թրամփի ու ռուսական մաֆիայի անհայտ պատմությունը» վերնագրով գիրքը, որը սկանդալային բացահայտումներ է անում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի անցյալի վերաբերյալ:

 

   Այս մասին փոխանցում է tert.am-ը՝ ներկայացնելով  Daily Mail-ի տեղեկատվությունը վերոհիշյալ գրքի մասին:

Հեղինակի պնդմամբ՝ Թրամփը 1987թ. իր առաջին կնոջ՝ Իվանայի հետ Խորհրդային Միություն կատարած այցի ժամանակ օգտվել է տեղի մարմնավաճառների ծառայություններից, ինչից հետո ռուսական հետախուզության գործակալներն ապագա նախագահի դեմ կոմպրոմատ են հավաքել: Արդյունքում՝ Կրեմլը սկսել է շանտաժի ենթարկել միլիարդատիրոջը:

Հայտնի է, որ գրքի հեղինակն այս մասին իմացել է ՊԱԿ-ի հակահետախուզության բաժնի նախկին ղեկավար Օլեգ Կալուգինից: Վերջինս մանրամասնել է, որ Թրամփն օգտվել է բազմաթիվ երիտասարդ մարմնավաճառների ծառայություններից, իսկ Կրեմլն էլ դրան հետևել է:

Կալուգինը նշել է, որ այն ժամանակ ԽՍՀՄ-ում լայն կիրառվող պրակտիկա էր մարմնավաճառների միջոցով օտարերկրյա կարևոր դեմքերի դեմ կոմպրոմատ հավաքելը:

«Ձեզ մոտ դուք խնդրում եք երիտասարդներին կանգնել ու հպարտ ծառայել երկրին: Ռուսաստանում մենք երբեմն խնդրում ենք կանանց պառկել ու ծառայել հայրենիքին»,- նկատել է Կալուգինը:

Հայտնի է, որ Թրամփը ԽՍՀՄ է ժամանել ՄԱԿ-ում Միության դեսպան Յուրի Դուբինինի առաջարկով՝ Մոսկվայում նոր հյուրանոցի կառուցման շուրջ բանակցելու համար: Այնտեղ գործարարը 24 ժամ գտնվել է ՊԱԿ-ի հսկողության ներքո։

Գրքում, որի մի օրինակը հայտնվել է բրիտանական պարբերականի խմբագրության տրամադրության տակ, հեղինակը նշում է, որ Թրամփը շատ «հեշտ թիրախ էր» խորհրդային հետախուզության համար:

Եվ թեպետ Յունգերը Թրամփին վարկաբեկող տեսանյութերի առկայության մասին որևէ իրեղեն ապացույց չունի, այնուհանդերձ՝ նա պնդում է, որ 72-ամյա հանրապետականը Սպիտակ տանը «Պուտինի մարդն է»:

Գրքի համաձայն՝  Թրամփը բազմամիլիարդանոց բիզնես գործարքներ է կնքել ռուս օլիգարխների հետ՝ ՌԴ նախագահ Պուտինին տեղյակ պահելով, թե նրանք որքան գումար են հանում Ռուսաստանից, որտեղ ու ինչպես են այն ծախսում:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /