• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Գլխավոր լուր, Հայաշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս, Հայաստան
13.08.2018 | 12:00

Ինչպես են շուռնուխցի դեռահասները պաշտպանել իրենց գյուղի եւ ծնողների պատիվը. iravunk.com (տեսանյութ)

  Դեռեւս օրեր առաջ «Իրավունքը» տեղեկացրել էրոր օգոստոսի 3-ին Շուռնուխում մոտ 10 ԼԳԲՏ-ականներ, որոնք մի քանի օր այնտեղ մնալու ակնկալիքով օգոստոսի 2-ից տեղավորվել էին շուռնուխցի ԼԳԲՏ-ական Հայկ Հակոբյանի տանը՝ խաթարել են գյուղի անդորրն ու հասարակական կարգը: Ավելին՝ նրանց խուլիգանական դրսեւորումները, գյուղացիների պատիվն ու արժանապատվությունը վիրավորող վարքագիծը հանգեցրել է նրան, որ շուռնուխցի կանայք եւ դեռահաս երեխաները անցել են ինքնապաշտպանության՝ դուրս հրավիրելով ԼԳԲՏ-ականներին իրենց գյուղից: Մինչդեռ ԼԳԲՏ-ականներն առաջինն աղմուկ բարձրացրեցին, թե իբրեւ իրենց վրա հարձակվել են ու դաժանաբար ծեծել, ինչի հետեւանքով էլ ոստիկանությունում հարցաքննության կանչվեցին շուռնուխցի կանայք ու երեխաներ: Ովքեր էին այդ շուռնուխցի երեխաները, որոնց հաջողվել էր իրենց գյուղից քշել ԼԳԲՏ-ականներին,  «Իրավունքը» պարզեց հենց տեղում: Հանդիպումը մեզ հաճելիորեն զարմացրեց, որովհետեւ երեխաները ոչ թե փոքրիկ «չարագործներ» էին, ովքեր ատելության դրսեւորումներով ինչ-որ քայլեր են արել, այլ կիրթ, հայրենասեր հայորդիներ, որոնք, պարզապես, պաշտպանել են իրենց գյուղի ու ծնողների պատիվն, ինչպես կարողացել են:

 

 

ԵՐԵԽԱՆԵՐԸ ՏԵՍԵԼ ԵՆ, ՈՐ ԳԱՅԼԻ ՈՌՆՈՑՆԵՐ ՀԱՆՈՂՆԵՐԸ ԿԻՍԱՄԵՐԿ ՏՂԱՄԱՐԴԻԿ ԵՆ

Դպրոցական ՎՐԵԺ ՂԱԼԴՈՒՆՑԸ  պատմեց, որ երբ օգոստոսի 2-ին ԼԳԲՏ-ականները եկել են իրենց գյուղ, արդեն երեկո էր. «Մութը հենց ընկավ սկսեցին գայլի ոռնոցներ հանել, գյուղի անդորրն էին խանգարում: Մենք էլ շարժվեցինք այնտեղ՝ մտածելով, որ կենդանիներ են մտել գյուղ, հանկարծ ապրանքներին չվնասեն: Բայց գնացինք եւ տեսանք, որ այնտեղ կիսամերկ տղամարդիկ են՝ շուրթները ներկած, պատշգամբում մոմավառություն են անում…»:

 

«ԱՄԵՆԱԼԿՏԻ ՁԵՎՈՎ ՄԵԶ ՎԻՐԱՎՈՐԵԼ ԵՆ, ԲՈԼՈՐԻՍ ԱՍԵԼ ԵՆ՝ ԲՈՄԺԵՐԻ ՄԵԿԸ…»

Տղաներից ԴԱՎԻԹ ՄԱՇՈՒՐՅԱՆՆ էլ հավելեց, որ ոչ միայն շուրթերն էին ներկել, այլ նաեւ կեղծամ էին հագել, իսկ լույսերն անջատած  մոմավառությունը այնպիսի տպավորություն էր թողնում, կարծես, հոգի էին կանչում. «Նայում ես դեմքներին՝ տղամարդու դեմք է, բայց նայում ես հագածին, մտածում ես՝ աղջիկ է, ականջողներով, սիգարետը բերանում, ինքն էլ դերյա հագած: Այս ամենը տեսնելով դուք ի՞նչ կհասկանաք, ոչ իմանում ես աղջիկ է, ոչ՝ տղա: Մեզ անընդհատ հետաքրքրում էր, թե ինչ էին անում այնտեղ, հետո էլ մինչեւ ժամը՝ գիշերվա 2-ը իրենք գայլի ոռնոցներ էին հանում… Հաջորդն օրն էլ ամբողջ գյուղով մեկ իրենց ծիծաղի ձայներն էր: Իրենց շատ անվայել էին պահում, ամենալկտի ձեւով մեզ վիրավորել են, բոլորիս ասել են՝ բոմժերի մեկը, գնացե՛ք ձեր բոմժավարի հոգնած գյուղում ապրեք, ու այստեղ էլ կմեռնեք: Դրա համար էլ մենք այդկերպ ենք իրենց վերաբերել»:

Անդրադառնալով բուն միջադեպին՝ Դ. Մաշուրյանը պատմեց, որ իր երկու փոքր եղբայրների հետ մայրն էլ է այնտեղ եղել, եւ ԼԳԲՏ-ականներից մեկը վիրավորել է մորը. «Նրանցից մի աղջիկ շուռ եկավ իմ մորն ասաց՝ անամոթի մեկը, խի՞ ես երեխեքիդ առել, ստեղ կանգնել, հետո էլ մեր հետ կանգնած տղաներից մեկին վիրավորեցին եւ դրանից էլ կռիվը սկսվեց: Մենք սկզբից իրենց ասել ենք, որ թողնեն գնան, բայց իրենք անընդհատ մտնում-դուրս էին գալիս, ճամպրուկները հավաքում էին, հետո նորից ներս էին մտնում, թե բան ենք մոռացել: Կարծես թե, ուզում էին մեզ հունից հանեն: Հետո էլ հեռախոսները միացնում էին, մեր դեմքերն էին նկարում: Հենց սկզբից, երբ իրենց ասացինք, որ հեռանան, գյուղից դուրս գային, հաստատ մենք ոչ մի բան չէինք անի»:

«ՀՐԱՀՐՈՒՄ ԷԻՆ, ՈՐ ԻՐԵՆՑ ԽՓԵՆՔ, ՈՐՊԵՍԶԻ ՄԵԶ ՆԿԱՐԵՆ…»

Երեխաներից ԿԱՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ եւս փաստեց, որ նախեւառաջ ԼԳԲՏ-ականներն են վիրավորել իրենց ծնողներին ու գյուղին. « Մենք էլ խփել ենք իրենց քարերով ու քշել գյուղից: Հեռախոսները պատրաստ պահում էին ու մեզ հրահրում, որ իրենց խփենք, որպեսզի նկարեն: Բայց երբ իրենք էին մեզ վիրավորում չէին նկարում կամ էլ կտրում են այդ հատվածները ու միայն մեր պատասխաններն են գցում համացանց»:

Կ. Պետրոսյանը նույնպես վրդովված էր ԼԳԲՏ-ականների պահվածքից, որոնք նրանք դրսեւորել էին նախորդ օրը.«Պատշգամբում իրար գրկել էին, մոմերի տակ չգիտեմ ինչեր էին անում… Մութ էր, լավ չէր երեւում»:

ԼԳԲՏ-ԱԿԱՆՆԵՐԸ ԳՅՈՒՂԻ ՏՂԱ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ ՏՈՒՆ՝ ԳԻՆԻ ԽՄԵԼՈՒ

Դավիթ Մաշուրյանն անդրադառնալով միջադեպի վերաբերյալ ԼԳԲՏ-ականների տարածած տեսանյութերին՝ ասաց, որ լրիվ սարքած է եւ իրողությունը չի ներկայացնում. «Սկզբում կտրում են իրենց կողմից հնչեցված վիրավորանքները, հետո գցում համացանց, որպեսզի սխալը մեզ հանեն: Բայց սկզբից հենց իրենք էին վիրավորում, ասում էին՝ ձեր կանանց էլ ենք մեզ նման դարձնելու, հետո ասում էին գյուղում տղամարդ չկա, դուք շալվար եք հագել, բայց տղամարդ չեք, բոմժերի մեկը կգնաք այս հոգնած գյուղում կմահանաք ու նմանատիպ շատ այլ բաներ…»:

Ի դեպ, մեր զրույցի ընթացքում Դ. Մաշուրյանն ուշագրավ հայտարարություն արեց, ինչն առնվազն կրկին անգամ փաստում է, որ շուռնուխցի ծնողների մտահոգություններն անտեղին չեն, իսկ Մարդու իրավունքների պաշտպանն ու այլ կառույցներ այստեղ իսկապես անելիք ունեն, բայց ոչ թե ԱՄՆ դեսպանատանը հաճոյացող հայտարարություններ անելու, այլ երեխաներին պաշտպանելու հարցում:

«Անցած տարի ամառը էլի եկել են, մեզ հրավիրում էին գիշերը գինի խմելու, բայց մենք չենք գնացել՝ իմանալով, թե իրենք ովքեր են, ինչերի են պատրաստ: Իրենք այնպես էին անում, որ մեր վրա տպավորություն թողնեն, անընդհատ մեզ ձգում էին իրենց կողմը, որ գնանք, հետները խոսենք: Դե պատկերացրեք, եթե կանչում էին գինի խմելու, ինչ էին անելու, ուրեմն՝ մի վատ բան կլիներ չէ՞, կամ մենք իրենց ձեռքից տվածը ինչի՞ պիտի խմենք, իրենք ո՞վ են», - ասաց Դավիթը:

 

«ԵԹԵ ԷԼԻ ԳԱՆ, ԷԼԻ ԵՆՔ ՆՈՒՅՆ ՁԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԵԼՈՒ»

Եզրափակելով թեման՝ ամենափոքրը տղաներից ՄԱՔՍԻՄ ՂԱԶԱՐՅԱՆԸ եւս նշեց, որ նախկինում ԼԳԲՏ-ականներ երկու-երեք կամ վեց հոգով էլի եկել են իրենց գյուղ. «Բայց նախկինում մեզ նեղություն չեն տվել, իսկ այս անգամ աղջկա շորեր են հագել եւ լկտի պահվածքով դուրս ու ներս արել գյուղում: Եթե էլի գան, էլի ենք նույն ձեւ ճանապարհելու», - շեշտեց փոքրիկ շուրնուխցին:

Նյութը՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Նկարահանումը իրականացրեց` «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում

 



    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /