• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 20, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Ամերիկա, Եվրոպա, Միջին Արևելք, Հայաստան, Արցախ
13.08.2018 | 11:11

Արտաշատի առևտրականները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով դադարեցնել «հարկային տեռորը»

 

Արարատի մարզի Արտաշատ քաղաքի առեւտրականներն այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում՝ բողոքելով հարկային մարմնի աշխատանքից:

Մարզի մանր ու միջին մի քանի տասնյակ ձեռնարկատեր փակել են իրենց խանութներն ու հավաքվել Պետեկամուտների կոմիտեի շենքի դիմաց՝ պահանջելով դադարեցնել «հարկային տեռորը»:

«Ամբողջ քաղաքը տեռոր են անում, 13-14 հոգով մտնում են ստուգման: 300 հազար դրամի ապրանք ունեցող խանութի վրա 500-600 հազար դրամի տուգանք են դնում: Հանձնարարականով գալիս են, որ ՀԴՄ ստուգեն, բայց որ դա չի լինում, աշխատուժն են ստուգում՝ առանց հանձնարարականի: Ամեն ինչ անում են, որ տուգանեն մենակ»,- ասաց առեւտրականներից մեկը:

Քիչ առաջ առեւտրականների հետ հանդիպման եկավ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /