• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 20, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
13.08.2018 | 22:27

Ինչո՞վ են վտանգավոր ատամի սպիտակեցնող մածուկները

Էմալը սպիտակեցնելն ատամի մածուկի միջոցով ատամները սպիտակեցնելու ամենաէժան տարբերակն է։ Բայց արդյո՞ք այն բոլորին է ցուցված։

 

Մասնագետների խոսքերով՝ բոլոր սպիտակեցնող մածուկները տալիս են սպասված ազդեցությունը հատուկ նյութերի օգնությամբ ատամի էմալի վրա հակազդելու շնորհիվ։

Սպիտակեցնող մածուկները մշտապես օգտագործել չի կարելի, պնդում են փորձագետները. «Սպիտակեցնող մածուկները հակացուցված են նրանց, ում ատամների էմալը բարակ է, եթե ատամները զգայում են, կամ ճաքեր կան։ Առողջ ատամներ ունեցողներն էլ պետք է օգտագործեն այս մածուկները շաբաթական առավելագույնը 2 անգամ»։

Մասնագետները նաև նշել են, որ սպիտակեցնող մածուկները հակացուցված են հղիներին և կերակրող մայրերին, երեխաներին և պարադոնտոզով տառապողներին։ Պետք է նաև հիշել, որ դրանք նաև կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել։

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /