• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Տեսանյութ, Ամերիկա, Եվրոպա, Միջին Արևելք, Հայաստան, Արցախ
14.08.2018 | 14:20

Բոլոր հանցագործները ենթարկվելու են պատասխանատվության, և ժողովրդից գողացված ամեն մի լումա վերադարձվելու է ժողովրդին. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում հաստատված է ժողովրդի իշխանություն և հավատացած եղեք՝ ՀՀ-ում չկա որևէ ուժ, որ ի վիճակի լինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ և կանգնեցնել ժողովրդական հեղափոխության հաղթանակը: Այս մասին ֆեյսբուքյան live հեռարձակման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով՝ ով փորձի կանգնել այդ ճանապարհին, կհայտնվի պատմության աղբանոցում:

«Ուզում եմ հավաստիացնել, որ ինչպես նախկինում են բազմիցս ասել՝ Հանրապետության հրապարակում ձեր առաջ կանգնելով, Հայաստանում օրինականության հաստատումը այլընտրանք չունի: Պետության ու ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության: Այս ճանապարհը՝ օրինականության հաստատման ճանապարհը, այլընտրանք չունի, և բոլորը պատասխան են  տալու իրենց արարքների համար՝ ՀՀ օրենսդրության սահմանված կարոգով, եղանակներով ու ձևերով»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա նշեց, որ այդ ողջ գործընթացում կառավարությունն ու իշխանությունը նույնպիսի պատասխանատվություն են զգում Հայաստանի պետականության և ժողովրդի առաջ: «Մենք նաև այս ողջ գործընթացը կազմակերպելու ենք ժողովրդից ստացած լիազորությունների սահմաններում և այդ լիազորությունների սահմանները չենք անցնելու ոչ մի պարագայում, որովհետև մենք չենք ուզում ուրիշների ապօրինությունները փոխարինել մեր ապօրինություններով, մենք չենք ուզում ուրիշների թալանածը փոխարինել մեր թալանով, մենք չենք ուզում ուրիշների գողացածը տեղափոխել մեր գրպաններ: Մենք ուզում ենք ուրիշների գողացածը տեղափոխել Հայաստանի պետական բյուջե և ծառայեցնել ժողովրդի կարիքներին: Բոլոր հանցագործները ենթարկվելու են պատասխանատվության, ժողովրդից գողացված ամեն մի լումա վերադարձվելու է ժողովրդին: Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության հաղթանակը պարզապես այլընտրանք չունի, որովհետև ՀՀ-ում կա մի տեր, մի իշխանություն, և դա ՀՀ քաղաքացին է»,- ասաց նա:  

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ կոչ արեց օգոստոսի 17-ին, ժամը 18:30-ին հավաքվել Երևանի  Հանրապետության հրապարակում՝  ամփոփելու քաղաքացու իշխանության հաստատման 100 օրը և խոսել ժողովրդական հեղափոխության հետագա հաղթանակների մասին:

 



    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /