• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Այսօր Վազգեն Ա Կաթողիկոսի ծննդյան օրն է

Ես հոգևորական եմ դարձել իմ ժողովրդին ծառայելու համար. հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում

Վազգեն Առաջին

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
14.08.2018 | 19:20

Չէր կարելի տապալել Քոչարյանի ասուլիսը, այլ անհրաժեշտ է կազմակերպել երեք նախագահների՝ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի ու Սարգսյանի համատեղ ասուլիս

«Ադրբեջանը Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենիստանի հետ Կասպից ծովի վիթխարի հարստությունների օգտագործման չափաբաժինները գործընկերային եղանակով որոշեց ու հատուկ ընդունված կոնվենցիայում ամրագրեց, իսկ մենք չենք կարողանում մեր երեք նախկին նախագահների միջև բաժանել պատասխանատվությունը Հայաստանը քայքայելու ու թշվառության դատապարտելու համար»:

Ասում է քաղաքագետ  Հմայակ Հովհաննիսյան ու դատապարտում այն խմբի քայլերը,  ովքեր ձախողեցին այսօր հրավիրված Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը:

Քաղաքագետի համոզմամբ. «Ոչ միայն չէր կարելի տապալել Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, այլ անհրաժեշտ է կազմակերպել երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի  համատեղ ասուլիս և նրանց խաչաձև լրագրողական հարցաքննության միջոցով պարզել յուրաքանչյուրի մեղքի բաժինը ներկայիս անմխիթար իրավիճակի համար: Հասարակությունն իրավունք ունի այս հարցում ստանձնելու անկողմնակալ արբիտրի դերակատարություն: Իսկ նրանք, ովքեր կփորձեն հասարակությունից խլել այդ իրավուքը, պետք է չեզոքացվեն:

   Պարզվում է, որ մեզանում կան երիտասարդներ, ովքեր, ինչպես այսօր պարզվեց, իրենց մտածելակերպով միջին դարերում են: Նրանց դեռ հասու չէ ծերուկ Վոլտերի 250 տարի առաջ արտաբերած հայտնի միտքը. ես ձեզ հետ կարող եմ կտրականապես համաձայն չլինել, բայց պատրաստ եմ կյանքս տալ, որպեսզի դուք հնարավորություն ունենաք ազատ և անկաշկանդ արտահայտել ձեր տեսակետները»,- եզրափակում է քաղաքագետը:


    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /