• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Այսօր Վազգեն Ա Կաթողիկոսի ծննդյան օրն է

Ես հոգևորական եմ դարձել իմ ժողովրդին ծառայելու համար. հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում

Վազգեն Առաջին

Լրահոս, Հայաստան, Արցախ
15.08.2018 | 16:19

ԱԱԾ պատվիրակությունն աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր

Օգոստոսի 10-11-ը ՀՀ ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ երկօրյա աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր:

Այցի շրջանակում ղեկավար կազմը պաշտոնական հանդիպում ունեցավ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԱԾ և Պաշտպանության բանակի ղեկավար կազմի հետ:

Առաջնային նպատակ դիտարկելով գործունեության բացառապես հիմնավոր ծավալումը՝ կողմերը համաձայնության եկան առավել սերտացնել անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությունը և նոր մեկնարկ տալ հնարավոր բոլոր ուղղություններով համատեղ ծրագրերին:

ՀՀ ԱԱԾ ղեկավար կազմը հարգանքի տուրք մատուցեց և ծաղիկներ խոնարհեց եղբայրական գերեզմանատանը, որտեղ ամփոփված են Ղարաբաղյան պատերազմի զոհերի աճյունները:

Արցախի Հանրապետություն այցի շրջանակում ԱԱԾ տնօրենը եղավ նաև հարավարևմտյան ուղղությամբ գործող զորամասերից մեկում, ծանոթացավ հայրենիքի սահմանները պահող զինվորների առօրյային, ծառայության կազմակերպման ընթացքին: Այնուհետև տնօրեն Ա. Վանեցյանը այցելեց նաև առաջնագիծ, տեղում հետևեց օպերատիվ-մարտավարական իրադրությանը, անմիջական շփում ունեցավ զինծառայողների հետ՝ ծանոթանալով նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին և մարտական հերթապահության ընթացքին:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /