• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Այսօր Վազգեն Ա Կաթողիկոսի ծննդյան օրն է

Ես հոգևորական եմ դարձել իմ ժողովրդին ծառայելու համար. հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում

Վազգեն Առաջին

Լրահոս, Հայաստան
16.08.2018 | 12:36

«Հարավկովկասյան երկաթուղում» գործողություններ են կատարվում, որոոնք դեռևս գաղտնիության շրջանակում են. Դավիթ Անանյան

Այսօր լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում, որ Պետեկամուտների կոմիտեն խուզարկություն է կատարում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում: 

Կառավարության նիստից հետո թեմային անդրադարձավ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում պետական եկամուտների կոմիտեի գործողությունները գաղտնիության շրջանակում են ու ՊԵԿ-ը դեռևս լրացուցիչ տեղեկություններ չի կարող տրամադրել: Որոշակի գործողություններ են կատարվում, որոնք գաղտնիության շրջանակում են: Դիմակավորված անձինք չեն եղել, նրանք եղել են ավտոմեքենաների մեջ, վերջում օգնել են որոշ փաստաթղթերի տեղափոխման հարցում»,- ասաց Անանյանը:

Հարցին, թե ինչո՞ւ է ՊԵԿ-ը գործողությունները գիշերն իրականացրել՝ Անանյանն ասաց. «Որովհետև դատարանից համապատասխան սանկցիան ստացել ենք ուշ»:

Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ  գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին: Ըստ կառավարության տարածած հաղորդագրության՝  նրանք քննարկել էին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությանը, ինչպես նաև վերջինիս ընթացիկ և առաջիկայում նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /