• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Այսօր Վազգեն Ա Կաթողիկոսի ծննդյան օրն է

Ես հոգևորական եմ դարձել իմ ժողովրդին ծառայելու համար. հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում

Վազգեն Առաջին

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան, Արցախ
16.08.2018 | 14:45

Հայկ Ալումյանը փակագծեր բացեց. Ի՞նչ է ասել դատարանում Ռոբերտ Քոչարյանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը որոշել է բողոքարկել Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման պատճառաբանությունը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպան Հայկ Ալումյանը:

«Վերաքննիչ բողոքներում կային մի շարք հիմքեր, որոնք Վերաքննիչ դատարանի քննարկման առարկա դարձան՝ բոլոր մանրամասներով։ Մեր հիմնավորումներից կառանձնացնեի 3-ը, որոնցից մեկն անձեռնմխելիությունն էր, մյուս հիմքերը ոչ պակաս ուժեղ էին, քան անձեռնմխելիությունը, բայց դատարանը հայտարարեց, որ հիմք է ընդունել անձեռնմխելիությունը։

Մյուս հիմքերն էլ ոչ պակաս կարևոր էին, դրա համար պաշտպանական թիմը քննարկել է վճռաբեկ բողոք բերելու անհրաժեշտությունը, որպեսզի մյուս երկու հիմքն էլ վճռաբեկ դատարանում դառնան քննարկման առարկա»,- պարզաբանեց նա: 

Հայկ Ալումյանի խոսքով՝ պաշտպանական թիմի համար կարևոր է երկու հիմքերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը: «Հիմքերից մեկին չեմ կարող չանդրադառնալ՝ առանց նախաքննական գաղտնիքը շոշափելու, դրա համար թույլ տվեք չանդրադառնալ։ Իսկ մյուս հիմքը հետևյալն է՝ մեղադրանքի մեջ կա այսպիսի բան, որ Մարտի 1-ին նախագահի հրամանագրով հայտարարված արտակարգ դրոթյունը եղել է հակաօրինական, հակասահմանադրական։ Հիմա մենք ասում ենք հետևյալը։ Իմ հարգարժան կոլեգա փաստաբան Նորայր Նորիկյանն էլ է նույն բանն ասում, բայց ինքը դրա իրավունքն ունի, ինքը մասնավոր գնահատական է տալիս։ Բայց ՀՔԾ-ն իրավունք չունի նման բան ասել, առաջին ատյանի դատարանն էլ չուներ, որովհետև նախագահի հրամանագիրը կարող է ապօրինի ճանաչվել կամ նման գնահատական ստանալ միայն Սահմանադրական դատարանի որոշմամբ։ Սահմանադրության մեջ է դա գրված։ Քանի չկա ՍԴ որոշում, պետության անունից ոչ ոք իրավունք չունի ասել, որ այդ հրամանագիրը եղել է ապօրինի, և հիմա նման գնահատական տալը սահմանադրական կարգի տապալման գործողություն է դառնում։

Սահմանադրության տեսանկյունից պետությունը դա ասելու իրավունք չունի, ու եթե դա ասում է ՀՔԾ-ն, դա ասում է պետությունը։ Դա և՛ իրենց մեղադրանքի մեջ էր, և՛ կալանավորման միջնորդության, և առաջին ատյանի որոշման մեջ էր դա։ Վճռաբեկ դատարանին խնդրելու ենք անդրադառնալ նաև այս փաստարկին։ Հազվադեպ է նման բան լինում, որ վիճարկվում է դատական ակտի ոչ թե եզրափակիչ մասը, այլ պատճառաբանությունը»,- մանրամասնեց Ալումկայնը: 

Փաստաբանը նաև մի հատված մեջբերեց Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի ելույթից, որն ավելի վաղ Ալումյանը որակել էր՝ որպես «փայլուն ելույթ».

«ՀՔԾ-ն ընտրում է մի հատված, որն առանձին վերցված կարող է բացասական զգացմունքներ առաջացնել դեպի Ռոբերտ Քոչարյանը, հրապարակում է դա ու ասում՝ մնացածը չհրապարակեք, որովհետև դա նախաքննական գաղտնիք է։

Հիմա ես պարոն Քոչարյանի ելույթից մի հատված կբերեմ, նա ասաց հետևյալը՝ մենք ունեինք մի փորձ, որը մեր սեփականը չէր, մեր թշնամու փորձից ելնելով՝ դասեր ունեինք քաղած։ Ադրբեջանում 90-ականներին կար մի ապստամբ զինվորական` Սուրաթ Հուսեյնովը, որը որոշակի հեղինակություն ուներ զինված ուժերում և, օգտվելով դրանից, միացավ այնտեղի ըմբոստներին ու զորքի մի հատվածը շուռ տվեց այդ պահին իշխող վարչակազմի դեմ: Գյանջայից զորքն ուղղվեց դեպի Բաքու:

Քոչարյանը դատարանում ասաց` «մենք տեսել ենք, թե ինչպես է եղել»: Արդյունքում Ադրբեջանը հարյուրավոր զոհեր ունեցավ մի խռովարար զինվորականի գործողությունների պատճառով: Իշխանությանը հաջողվեց ճնշել զինվորական ապստամբությունը, բայց այդ ընթացքում Ադրբեջանը կորցրեց նաև 3 տարածք: Հիմա Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ մենք չէինք կարող մեզ թույլ տալ նման իրավիճակ: Ելույթի այս հատվածը մարտի 1-ին չէր վերաբերում, վերաբերում էր փետրվարի 23-ին և «0038» հրամանին»։



    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /