• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Աշխարհի ձայն, Լրահոս
16.08.2018 | 23:00

Ֆրանսիայում աճուրդով վաճառվել Է այն արձանիկը, որը Ռոդենը նվիրել Էր Մոնեին

Օգյուստ Ռոդենի կողմից ստեղծված արձանիկը 108 հազար եվրոյով վաճառվել Է Կաննի աճուրդում: Այդ մասին հայտնել Է Agence France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Besch Cannes Auction առեւտրի տունը:

Նրա տեղեկության համաձայն, արձանիկը ժամանակին Ռոդենը նվիրել Էր նկարիչ-իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեին: Ոչ մեծ քանդակը, որը պատրաստված Է գիպսից, պատկերում Է գրկախառնված երիտասարդ բաքոսուհիների՝ հին հունական դիցաբանության մեջ Դիոնիսիոս աստծու ուղեկիցներին ու երկրպագուներին:

Ռոդենը գիպսի վրա իր ձեռքով ընծայագիր Է արել. «Մեծն վարպետին՝ Կլոդ Մոնեին»: Ստեղծագործությունը թվագրված Է 1896 թվականով: Արձանիկը ձեռք Է բերել Փարիզի Marmottan Monet թանգարանը, որն ունի ֆրանսիացի իմպրեսիոնիստների մեծ հավաքածու: Անցյալ տարվա վերջին-այս տարվա սկզբին այս արձանիկը հանրությանն Էր ներկայացվել այս թանգարանում կազմակերպված «Մոնե-հավաքորդ» ցուցահանդեսում: Ռոդենի ստեղծագործությունն աճուրդի Է դրվել Կլոդ Մոնեի ժառանգների կողմից:


    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /