• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 20, 2018
Բաժանող գծեր չեն կարող լինել մեր ազգի ժառանգների սրտերում

Գիտեմ, որ սահմաններ են բաժանում մեզ, ինչ-որ գծեր աշխարհի քարտեզի վրա, բայց հազիվ թե նման գծերը կարողանան սահման դնել մեր հին, հեռավոր ազգի ժառանգների սրտերում, եթե նույնիսկ նրանք ապրելու լինեն տարբեր մոլորակների վրա:

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
16.08.2018 | 21:41

Եթե արտակարգ դրություն չհայտարարեի, այսօր դուք, վաղը՝ պատմությունն ինձ կմեղադրեր անգործության մեջ. Ռոբերտ Քոչարյան

    Ներկայացնում ենք«Երկիր Մեդիա» հեռուստատեսության եթերում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից մեկ հատված.

Լրագրող Գեղամ Մանուկյանի հարցին, թե.

-Կա հանրային կարծիք, եթե  իշխանությունը չհայտարարեր արտակարգ դրություն, ապա չէր լինի մարտի 1-ը: Ի՞նչը մղեց նախագահ Ռոբերտ  Քոչարյանին մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու, չկա՞ր որևէ հնարավարություն այլ լուծում գտնելու, որպեսզի  իրավապահ ու ցուցարար չկանգնեին ճակատ- ճակատի:

-Արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագիրը ես ստորագրել եմ այն ժամանակ, երբ արդեն  ունեինք զոհ, ոստիկանության կապիտան էր զոհվել, մի քանի տասնյակ մենքենա  հրկիզված էր, բարիկադներ էին կառուցված և ներքին զորքերի վրա  ուղղակի հարձակվում էին <մոլոտովի> կոկտելներով  ու տարբեր այլ պարագաներով: Սա էր վիճակը: Եվ արտակարգ դրություն չհայտարարելն այսօր կդիտվեր իբրև անգործունեություն՝ գործող նախագայի կողմից: Ի վերջո, նախագահը Սահմանադրական կարգի երաշխավորն էր: Այն ժամանակ այդպես էր:

  Ո՞նց կարող էր ՀՀ  նախագահն այդքանը տեսնելով ասեր՝ դե, լավ, գործ չունեմ, շառից հեռու, սպասեմ, թե վերջն  ինչո՞վ կավարտվի: Բայց սահմանադրական կարգին ուղղակի սպառնալիք էր ստեղծվել, որովհետև այն կողմը (ընդդիմությունը-խմբ.)  հայտարարել էր, որ իրենց նպատակն է կազմալուծել պետական համակարգը: Ես պետք է հանգիստ նայեի, թե ո՞նց է կազմալուծվում պետական համակարգը, իսկ այսօր դուք  ինձ կմեղադրեիք, պատմությունը ինձ կմեղադրեր անգործության մեջ:

-Բայց այդ օրերին կար ևս մեկ այլ տեսակետ՝  Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից տարբերվող տեսակետ. այն է՝ ցույցերի ընթացքում չգտա՞ք որևէ լուծում, որ հնարավոր լիներ իրավիճակը լիցքաթափելու, որպեսզի չարաբաստիկ մարտի 1-ին չհասներ:

-Լուծումը կարող էր լինել հետևյալը, որ պարտված կողմը՝ 21 տոկոս հավաքած կողմը (խոսքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին է-խմբ.) չհայտարարեր, որ ինքը ընտրվել է: Իրենք կարող էին պահանջել ընտրությունների երկրորդ փուլ: Իսկ ինքը հայտարարեց, որ ընտրված նախագահ է ու  հավաքել է մոտ 60 տոկոս ձայն: Սա է նաև տարբերությունը 1996-ի նույն իրավիճակի  հետ համատած, քանի որ այն ժամանակ պահանջվում էր երկրորդ փուլի անցկացում:

Իսկ այն ժամանակ հայտարարվում էր, ես եմ ընտրվել ու վերջ, ես պետք  է գնամ նախագահական պալատ՝ 21 տոկոսով:

   Տեղ չեն թողել նաև պայմանավորվելու, իսկ մարտի 1-ին,  քաղաքապետարանի դիմացի հրապարակում, երբ ոստիկանությունը փորձում էր լուծումներ գտնել մեղմացնել, ուղղորդել այդ  զանգվածը դեպի Մատենադարան կամ մեկ այլ վայր, որտեղ կարող էին շարունակել իրենց հանրահավաքը՝ առանց այլ մարդկանց ազատ շարժվելու իրավունքի ոտնահարման՝ իրենք մերժեցին, ասացին՝ ոչ, մենք մնում ենք, կառուցում ենք բարիկադներ ու սա պայքար է մինչև վերջ:

որձեր չեղա՞ն ոչ հրապարակային  երկխոսության համար:

-Վեհափառի փորձը, փայլուն օրինակ է: Վեհափառը մտահոգությամբ զանգել էր ինձ և պայմանավորվեցինք, որ Վեհափառը կփորձի հանդիպել Տեր- Պետրոսյանի հետ՝ վիճակը մեղմացնելու համար: Բայց ինքը չընդունեց Վեհափառին... 

 Հարցազրույցը վարեց՝ Գեղամ Մանուկյանը



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /