• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Այսօր Վազգեն Ա Կաթողիկոսի ծննդյան օրն է

Ես հոգևորական եմ դարձել իմ ժողովրդին ծառայելու համար. հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում

Վազգեն Առաջին

Աշխարհի ձայն, Լրահոս
17.08.2018 | 15:36

Թուրքիան կշարունակի համաչափ պատասխանել ԱՄՆ-ի գործողություններին

Թուրքիան մտադիր Է այսուհետեւ Էլ շարունակել համաչափ պատասխանել ԱՄՆ-ի ցանկացած գործողության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 17-ին հայտարարել Է Թուրքիայի առեւտրի նախարար Ռուխսար Պեքջանը: 

«Մենք արդեն ԱՄՆ-ին պատասխան ենք տվել Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններով, մտադիր ենք այսուհետեւ Էլ համաչափ պատասխաններ տալ»,- նախարարի խոսքը մեջբերել Է NTV հեռուստաալիքը:

Նախօրյակին Պեքջանը նաեւ հայտնել Էր, որ Անկարան մտադիր Է թուրքական պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերը բարձրացնելու Վաշինգտոնի որոշումը բողոքարկել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում: «Թուրքիան ԱՄՆ-ին հրավիրել Է Առեւտրի համաշխարհային կազմկերպության արբիտրների հարթակ: Ամերիկյան կողմն արդեն ստացել Է հրավերը: Այսպիսով, մեր կողմից դատաքննություն Է նախաձեռնվել ԱՀԿ-ի շրջանակներում»,- ասել Է Պեքջանը: 

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 10-ին հայտարարել Է Թուրքիայի համար պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսերի կրկնակի ավելացման մասին: Նրա խոսքով՝ «Թուրքիայի համար ալյումինի մաքսատուրքերն այժմ կլինեն 20 տոկոս, իսկ պողպատինը՝ 50 տոկոս»: 

Ի պատասխան Թուրքիայի իշխանություններն ավելացրել են ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսատուրքերի չափը, այդ թվում՝ ավտոմեքենաների, ալկոհոլի եւ ծխախոտի:
Ռուխսար Պեքջանը հայտնել Է, որ ԱՄՆ-ի դեմ Թուրքիայի լրացուցիչ մաքսատուրքերի ծավալը գնահատվում Է տարեկան ավելի քան 500 մլն դոլար: «Մենք կրկնակի ավելացրել ենք ԱՄՆ-ից ներկրվող 22 ապրանքների մաքսատուրքերը, մաքսատուրքերի լրացուցիչ ծավալը կազմում Է 533 մլն դոլար»,- ասել Է նա: 

Պեքջանը նաեւ պատրաստակամություն Է հայտնել պաշտպանել «հայրենական ընկերությունների շահերը ԱՄՆ-ի անարդարացի քայլերից»: Նրա խոսքով՝ Թուրքիան հանդես կգա հայելային պատասխանով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /