• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Այսօր Վազգեն Ա Կաթողիկոսի ծննդյան օրն է

Ես հոգևորական եմ դարձել իմ ժողովրդին ծառայելու համար. հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում

Վազգեն Առաջին

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
17.08.2018 | 20:08

Խելքներդ գլուխներդ հավաքե՛ք և կատակ չանե՛ք ժողովրդի հետ. Փաշինյանը դիմեց նախկին իշխանություններին

Մեր կառավարության առաջին 100 օրվա ամենահիշարժան ձեռքբերումներից մեկն է պայքարը կառուպցիայի դեմ: Այս մասին Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ձեզ խոստացել էինք, որ հերթով բացահայտելու ենք Հայաստանի Հանրապետության բոլոր թալանչիներին: Բայց ես ուզում եմ ասել, որ կոռուպցիայի դեմ պայքարում մեր խնդիրը ոչ թե բանտերը լցնելն է, այլ ձեզանից գողացված գումարները լումա առ լումա վերադարձնելը ժողովրդին ու պետությանը»,- ասաց վարչապետը:

Նա հայտնեց, որ այսօր արդեն տասնյակ միլիոնների գողացված դոլարներ են վերադարձվել և վերադարձվում պետությանը, սակայն ունենք մի իրավիճակ, երբ իրավապահ մարմիններն աշխատում են խստագույն ծանրաբեռնվածությամբ:

«Բացի դա, տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք հարց են առաջացնում՝ արդյո՞ք գործող դատական համակարգը ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև բարոյապես ի վիճակի է իրականացնել կոռուպցիայի դեմ պայքար:

Այսօր ավելի ու ավելի շատ են հնչում  տեսակետներ, որ մեր հանրապետության դատավորների զգալի մասը երկար տարիներ սպասարկել է կոռուպցիոն համակարգին:

Այսօր ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են խոսում այն մասին, որ Հայաստանում գործող դատավորները հենց իրենք եղել են կոռուպցիոն համակարգի մաս, և այս իմաստով՝ անվստահությունը՝ դատական մարմինների նկատմամբ, շարունակում է խորը մնալ:

Սա նուրբ թեմա է և մենք չպետք է տրվենք դատական իշխանության գործերին միջամտելու գայթակղությանը, բայց այնուամենայնիվ ես ուզում եմ ասել՝ առաջին օրից Բաղրամյան 26-ում հայտնվելով, ես ասել եմ, որ հրաժարվելու եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից, բայց դա չի նշանակում, որ որոշ դատավորներ պետք է շարունակեն հրահանգներ ստանալ նախորդ կոռումպացված իշխանության ներկայացուցիչներից:

Ես ուզում եմ և՛ նախորդ իշխանության ներկայացուցիչներին, և՛ նրանցից հրահանգներ ստացող դատավորներին ասել՝ խելքներդ գլուխներդ հավաքե՛ք և կատակ չանե՛ք ժողովրդի հետ»,- հայտարարեց Փաշինյանը:



    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /