• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան, Արցախ
18.08.2018 | 22:14

Հանրապետության հրապարակում մեզ դիմավորել են ծափողջյուններով. artsakhpress.am

 «Հանուն Արցախի» երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և «Ազատ Հայրենիք» կուսակցության երիտասարդական թևի աջակցությամբ օգոստոսի 17-ին ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին:

 

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հանուն Արցախի» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Գոռ Բալասանյանն ասել է, որ իրենք ունեն մեկ նպատակ, այն է՝ Հայաստանում կատարվող իրադարձություններին ցուցաբերել ակտիվ մասնակցություն և լինել համախմբված:

«1988թ.-ին մեր համազգային պայքարի արդյունքում մենք կարողացանք թոթափել ավելի քան 70 տարիների անարդարության լուծը: Իմ ծնողները պատմում են, որ այդ տարիներին հայ ժողովրդի մեջ մեկմեկու նկատմամբ տիրում էր հարազատ վերաբերմունք և հենց այդ ոգին է օգնել երկրաշարժի դաժան արհավիրքը տեսած ժողովրդին մութ ու սով տարիներին փառավոր հաղթանակ տանել արցախյան ճակատում»,- ասել է Գ. Բաասանյանը և ընդգծել, որ գաղտնիք չէ, որ անցած տարիներին կեղծ ու կեղտոտ մեթոդներով հայությանը տարանջատման փորձեր են եղել:

Մեր զրուցակցի խոսքով՝ նախաձեռնության նպատակը ուղղված է հենց այդ միասնությունը ամրապնդելուն, և շատ ուրախ է արձանագրել, որ Երևանի Հանրապետության հրապարակում արցախյան պատվիրակության մուտքը անմիջապես արժանացել է ջերմ ընդունելության:

«Երբ հրապարակ մտանք, բոլորը սկսեցին ծափահարել մեզ: Գրկախառնվում էին անծանոթ մեր հայրենակիցները և ջերմագին խոսքեր ասում: Իսկ պարոն Փաշինյանի ելույթում արցախահայությանն ուղղված խոսքը, կարծում եմ, այդ ամենին առանձնահատուկ շուք տվեց»,- նշեց «Հանուն Արցախի» ԵՀԿ ղեկավարը:

Հավաքի մասնակից Սերյոժա Տոնոյանի խոսքով՝ վերջին շրջանում որոշ քաղաքական ուժեր և անհատներ փորձեր են անում արհեստականորեն հակադրել Արցախը Հայաստանին:

«Մենք մեր այս քայլով ասում ենք, որ հայ ժողովուրդը մի ամբողջություն է, և բոլրիս նպատակն է ունենալ ազատ, անկախ, հզոր, ինքնիշխան Հայաստան՝ դրանով իսկ ուղերձ հղելով թշնամիներին, որ մեր միասնականությունը պառակտելն անհնարին է»,- նշել է մեր զրուցակիցը:

Քաշաթաղի շրջանից Երևան մեկնած երիտասարդների խմբին միացած Ծովինար Խաչատրյանն էլ նշեց, որ ներքին կայունության ու համազգային համախմբվածության շնորհիվ միայն կարելի է խթանել հայրենադարձությանը:

Նրա խոսքով՝ Արցախը մայր հայրենիքի անբաժանելի մասն է, և այդ համատեքստում հայ ժողովրդի ջանքերը պետք է ուղղված լինեն հզոր ու միասնական Հայաստանի կառուցմանը:

Մեկ այլ մասնակցի՝ Արմեն Սաղյանի կարծիքով՝ արցախահայության մասնակցությունը ՀՀ վարչապետի հրավիրած հանրահավաքին աննախադեպ էր: Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք ամուր եռամիասնության արդյունքում է միայն հնարավոր ունենալ արժանապատիվ և պայծառ ապագա:

Այս առումով, ըստ մեր զրուցակցի, բոլոր տեսակի տարանջատումները շատ վտանգավոր են, և, անկախ գաղափարներից, կուսակցական և ոչ կուսակցական պատկանելիությունից, բոլորը պետք է իրենց բաժին պատասխանատվությունը ունենան այս հարցում:

artsakhpress.am



    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /