• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Հայաշխարհի ձայն, Լրահոս
18.08.2018 | 22:00

Հողերի հանձնման մասին խոսակցությունները սին են և մոլորեցնող. Էդվարդ Նալբանդյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Արցախի հարցի կարգավորմանն ու բանակցություններին, օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարել էր. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը որոշել է հողերը հանձնել. Իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց՝ ուրիշ բանի մասին չեն բանակցել։ Եվ ես դա հիմա գիտեմ փաստաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին՝ ով ինչ է խոսել»։ 168.-am-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարարել է, որ հողեր հանձնելու մասին խոսակցությունները սին են և մոլորեցնող:

Մի քանի շաբաթ առաջ, մեկնաբանելով հնչած մեկ այլ հայտարարություն, թե Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցություններում իբրև քննարկվել և պայմանավորվածություն է ձեռք բերվել հողերի վերադարձի մասին, ես ասացի, որ դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը, սին է, անհեթեթ և մոլորեցնող։

Նորից կրկնեմ՝ վերջին տարիների բանակցային գործընթացի բոլոր փուլերի գլխավոր բաղադրիչը հանդիսացել է այն, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ պարտադիր միջազգային իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։ Մնացածն ածանցյալ է։

Այս տարիների ընթացքում Հայաստանը դա ասել է թե՛ բանակցային գործընթացի ընթացքում, թե՛ հրապարակավ։ Մենք ընդգծել ենք նաև, որ առանց Արցախի մասնակցության՝ անհնար կլինի համապարփակ և տևական հանգուցալուծումը։

Համանախագահները, իմիջիայլոց, կիսում են այս տեսակետը, և դրա ապացույցն այն է, որ դա ամրագրված է բանակցային գործընթացի բոլոր աշխատանքային փաստաթղթերում։ Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում վերջին տարիներին տեղի են ունեցել կոնցեպտուալ փոփոխություններ, մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են։

Եթե տարիներ շարունակ Ադրբեջանը պնդում էր, թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, ապա մենք հասանք մի հանգրվանի, և միջազգային հանրությունն է ասում, որ Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտության հանգուցալուծման հիմքում ընկած են երեք սկզբունքները՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշում։ Այդ սկզբունքները դիտարկվում են՝ որպես մեկ ամբողջություն, և նրանցից որևէ մեկին առավելություն տալու փորձերը կձախողեն խաղաղ կարգավորումը։

Ինչպես նշեցի՝ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում վերջին տարիներին տեղի են ունեցել կոնցեպտուալ փոփոխություններ. տարիներ շարունակ մեր դիրքորոշման անկյունաքար հանդիսացող ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը՝ որպես հիմնահարցի կարգավորման հիմնական բաղադրատոմս, հստակ կերպով ամրագրվեց համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով։ Մենք հասանք նրան, որ միջազգային հանրությունը և Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով։ Սա մեծ ձեռքբերում է և չի կարելի կորցնել։ Արձանագրված ձեռքբերումները տարիների հետևողական աշխատանքի արդյունք են, դրանց պահպանումն ու ամրապնդումը մեծ ջանքեր են պահանջում, խաղաղ կարգավորման գնալու համար։ Իսկ հողերի հանձնման մասին խոսակցությունները սին են և մոլորեցնող։



    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /