• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 20, 2018
Բաժանող գծեր չեն կարող լինել մեր ազգի ժառանգների սրտերում

Գիտեմ, որ սահմաններ են բաժանում մեզ, ինչ-որ գծեր աշխարհի քարտեզի վրա, բայց հազիվ թե նման գծերը կարողանան սահման դնել մեր հին, հեռավոր ազգի ժառանգների սրտերում, եթե նույնիսկ նրանք ապրելու լինեն տարբեր մոլորակների վրա:

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Միջոցառումներ, Հայաստան
19.08.2018 | 12:05

Տեղի ունեցավ Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնը

Երևանի Կարապի լճի հարակից տարածքում երեկ տեղի է ունեցել արդեն ավանդական դարձած Երևանի գարեջրի այս տարի հոբելյանական 5-րդ փառատոնը։ Այն նվիրված է Երևանի հիմնադրման 2800-ամյակին։ Նախաձեռնությունն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի կողմից՝ «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով։

Փառատոնի պաշտոնական բացմանը ներկա Երևանի քաղաքապետի օգնական, զբոսաշրջության ոլորտը համակարգող, փառատոնի տնօրեն Մարիա Բարաղամյանը, ներկայացնելով գարեջրային տոնի ստեղծման պատմությունն ու անցած ճանապարհը, ընդգծել է, որ մասնակիցների թվի տարեցտարի աճը վկայում է նախագծի հանդեպ հետաքրքրության մեծացման մասին։

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Վերջին 5-6 տարիներին փառատոնային տուրիզմը Երևանում մեծ ճանաչում է ձեռք բերել, որի շնորհիվ բազմաթիվ զբոսաշրջիկներ մայրաքաղաք են այցելում նաև հենց փառատոներին մասնակցելու նպատակով։ Երևանի գարեջրի փառատոնի նապատակն է նաև ծանոթացնել հազարամյակների պատմությամն հայկական գարեջրի ավանդույթներին և հնարավորություն ընձեռել գարեջրի արտադրությամբ զբաղվող հայկական ընկերություններին համախմբվելու ու ներկայանալու մեկ հարթակում։ Փառատոնը, վստահաբար, ունի բոլոր հնարավորությունները դառնալու տարածաշրջանում լավագույնը և նպաստելու զբոսաշրջային նոր հոսքերին»,-հատկանշել է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանն իր հերթին, անդրադառնալով զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, նշել է, որ փառատոների կազմակերպումը լավագույն խթանն է՝ մասնավորապես ակտիվ հանգստի սիրահարների համար։

Փառատոնի ընթացքն ուղեկցվել է հայկական էստրադայի սիրված երգիչների ելույթներով, «Միլեն շոու-բալետ» պարային համույթի կատարումներով, ինչպես նաև «Ալեքսանդրապոլ» նվագախմբի երաժշտական հետաքրքիր ծրագրով։ Փառատոնի հատուկ հյուրն է Արամ MP3-ին։

Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված Գարեջրի 5-րդ փառատոնի 20 տաղավարում ներկայացված է բացառապես հայկական գարեջրի արտադրությամբ զբաղվող 10 ընկերություն։ «Երևանի գարեջրի» գործարանն այս տարի փառատոնին մասնակցում է իր «Կիլիկիա» մուգ, «Կիլիկիա» բաց և «Երևան» արտադրատեսակներով։ «Գյումրի» գործարանը՝ համանուն գարեջրով, «Կոտայք» գարեջրի գործարանը՝ «Կոտայք», «Կոտայք գոլդ» և «Էրեբունի» արտադրատեսակներով։ Գարեջրի ակադեմիան փառատոնին ներկայանում է «Կլասիկ», «Բաց ցորեն» և «Մուգ» գարեջրերով, «Դիլիջան» գարեջրի գործարանն էլ՝ «Դիլիջան» և «Դիլիջանարտադրանքով։ Այս տարի փառատոնին առաջին անգամ մասնակցում է «Թովմաս» հայկական գարեջրի արտադրամասը՝ ներկայացնելով հայկական չզտված (բացդասական) գարեջուրը։ «Ալավերդի» գարեջրի գործարանն իր հերթին փառատոնի այցելուներին հրավիրում է համտեսել Ալավերդու չանի գարեջուրը։

Գարեջրի 5-րդ փառատոնին, ավանդույթի համաձայն, մասնակցում են նաև գարեջրատները։ Այս տարի «Վայլդ Վեսթ» փաբը ներկայացրել է գարեջրի իր համանուն տեսականին, «Կարլոֆֆ» ռեստորանը՝ տեղական արտադրության չեխական «Կարլոֆֆ» գարեջուրը։ «Բիերմանիա» գարեջրատուն-սրճարանն էլ ներկայացել է կրկին հայկական արտադրության՝ Սևանի գարեջրի գործարանի «Կելլեր» գարեջրով։

Նշենք, որ փառատոնում տուրիզմի բաժինը սահմանել է հատուկ կանոնակարգ, համաձայն որի՝ մասնակից ընկերությունները գարեջուրը վաճառելու են ոչ ապակյա տարաներով և շուկայականից ցածր գնով, ինչպես նաև տարածքում արգելվել է գարեջրի վաճառքը անչափահասներին:

Միջոցառման ժամանակ ուրաքանչյուր տաղավարում անցկացվում է 2-3 մրցույթ (հնարավորին արագ ըմպել, ըմպել ձողիկով և այլն): Հաղթողները ստանում են հավաստագրեր և նվերներ՝ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի և մասնակից ընկերությունների կողմից:

Փառատոնի ընթացքում այցելուները բացառիկ հնարավորություն ունեն Մարաշլեան ֆոտո-ատելիեի կողմից ձևավորված առանձին տաղավարում անվճար լուսանկարվելու ուրարտական ժամանակաշրջանը ներկայացնող կերպարների հետ։ Հայաստանի ֆիլատելիստների միության անդամ Ռոբերտ Հակոբյանի կողմից էլ ներկայացվել է թեմատիկ հետաքրքիր ցուցահանդես:

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /