• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Այսօր Վազգեն Ա Կաթողիկոսի ծննդյան օրն է

Ես հոգևորական եմ դարձել իմ ժողովրդին ծառայելու համար. հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում

Վազգեն Առաջին

Աշխարհի ձայն, Լրահոս
19.08.2018 | 16:04

2019 թ.-ին WhatsApp-ը, Facebook-ը և Instagram-ը կարող են հրաժարվել կոդավորումից

Facebook սոցիալական ցանցը, WhatsApp-ը  և Instagram-ը 2019 թվականին կարող են անջատել նամակագրության և զանգերի կոդավորումը: Այս մասին գրում է Akket պորտալը:

Պատճառը հետևյալն է՝ ԱՄՆ կառավարությունը պահանջում է WhatsApp-ից, Facebook-ից և Instagram-ից թուլացնել բոլոր տվյալների կոդավորումը, որպեսզի իրավապահ մարմինները կարողանան իրական ժամանակում կարողանան ստանալ բոլոր տվյալները:

ԱՄՆ իշխանությունները խիստ մտահոգված են այն փաստով, որ տարեցտարի   ավելանում են այն հանցագործությունները, որոնք կատարվում են էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ: Հանցագործության դեմ պայքարում իշխանություններին շատ կօգնի նամակագրությունից, հեռախոսային խոսակցություններից և տեսազանգերից ուղղակիորեն օգտվելու հնարավորությունը:

Հարկ է նշել, որ սա ԱՄՆ-ի իշխանությունների առաջին փորձը չէ  ինտերնետային կազմակերպություններին ստիպելու փոխել կամ նույնիսկ հրաժարվել կոդավորումից:


    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /