• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 20, 2018
Բաժանող գծեր չեն կարող լինել մեր ազգի ժառանգների սրտերում

Գիտեմ, որ սահմաններ են բաժանում մեզ, ինչ-որ գծեր աշխարհի քարտեզի վրա, բայց հազիվ թե նման գծերը կարողանան սահման դնել մեր հին, հեռավոր ազգի ժառանգների սրտերում, եթե նույնիսկ նրանք ապրելու լինեն տարբեր մոլորակների վրա:

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
20.08.2018 | 16:33

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է բաշխել ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

Օգոստոսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Նյու Յորքի Սրբոց Նահատակաց եկեղեցու շուրջ 30 ուխտավորների` առաջնորդությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Աբրահամ քահանա Մալխասյանի։ Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի  տեղեկատվական համակարգից:

 

 

Հայցելով Նորին Սրբության օրհնությունը՝ Տեր Հայրն իր երախտագիտության խոսքերն ուղղեց Վեհափառ Հայրապետին ընդունելության համար` նշելով, որ ուխտավորների մեծ մասը առաջին անգամ է Հայաստանում։ Տեր Աբրահամը Հովվապետին ներկայացրեց նաև համայնքի կյանքը, անդրադարձավ ամենօրյա, շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների գործունեությանը, որոնց շնորհիվ հայորդիները հաղորդ են դառնում մայրենի լեզվին ու հայ մշակույթին։

 

 

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունը բաշխեց հավատացյալ ուխտավորներին` կարևորելով նրանց այցը Հայրենիք:

 

Նորին Սրբությունը խոսեց յուրաքանչյուր հայորդու կյանքում Սուրբ Էջմիածնի դերի և կարևորության մասին, ապա անդրադարձավ ազգի առաջ ծառացած մարտահրավերներին, որոնց հայ ազգը դիմագրավում է իր հոգևոր ներուժի և հավատքի միջոցով։

 

Վեհափառ Հայրապետը բերկրանքով արձանագրեց, որ իր ԱՄՆ այցելությունների ընթացքում մշտապես նկատել է հայ համայնքի հոգևոր ծաղկուն վիճակը՝ դրանում մեծ նկատելով նախկին և ներկա հոգևոր հովիվների վաստակը: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր մասնավոր գնահատանքը բերեց Աբրահամ քահանային նվիրյալ և արդյունաշատ ծառայության համար: Նորին Սրբությունը նաև կարևորեց այն հետևողականությունը, որով հայերը հետագա սերունդներին են փոխանցում հայոց լեզուն և բազմադարյա հայ մշակույթը` հորդորելով նույն նախանձախնդրությամբ և ջերմեռանդությամբ շարունակել իրենց նվիրյալ ծառայությունը։

 

 

Հանդիպման վերջում հավատացյալները իրենց հարցերն ուղղեցին Վեհափառ Հայրապետին, որոնք վերաբերում էին միջեկեղեցական հարաբերություններին և ներհայաստանյան զարգացումներին։ Անդրադառնալով հայաստանյան վերջին իրադարձություններին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուխտավորներին ներկայացրեց իր դիտարկումները, ապա լուսավոր Հայաստանի կերտման գործում կարևորեց ՀՀ իշխանությունների, Եկեղեցու և ժողովրդի միասնական ջանքերն ու  հանձնառության ոգին:

 

 

Հանդիպման վերջում Աբրահամ քահանան Վեհափառ Հայրապետին փոխանցեց Կարապետյան ընտանիքի նվերը Սուրբ Էջմիածնին՝ Մխիթար վարդապետ Սեբաստացու աշխատասիրությամբ 1733 թվականին տպագրված Աստվածաշունչը։



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /