• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Այսօր Վազգեն Ա Կաթողիկոսի ծննդյան օրն է

Ես հոգևորական եմ դարձել իմ ժողովրդին ծառայելու համար. հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում

Վազգեն Առաջին

Հայաշխարհի ձայն, Լրահոս
27.08.2018 | 19:37

ԿԳ նախարարը տնօրեններին կոչ է արել դպրոցներում կանխել դրամահավաքությունը

 Արայիկ Հարությունյանը օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանում վարել է օգոստոսյան խորհրդակցություն՝ մարզի հանրակրթական  և ավագ դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը

Ինչպես  տեղեկացանք  ՀՀ կրթության եւ գիտության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնիցնախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է կրթության ոլորտում 2018-2019 ուսումնական տարվա համար   նախատեսված և ընթացքի մեջ գտնվող  բարեփոխումները, որոնք առնչվում են դպրոցական   ծրագրերին, դասագրքերին և կրթական  չափորոշիչներին:

Դպրոցների կառավարման ոլորտի փոփոխություններից ԿԳ նախարարը կարևորել է   տնօրենների ընտրության և հավաստագրման, կառավարման խորհուրդների գործունեության, ուսուցիչների մրցույթների կազմակերպման բարելավումը: Արայիկ Հարությունյանը տնօրեններին կոչ է արել  դպրոցներում կանխել դրամահավաքությունըհրաժարվել դպրոցական  միասնական համազգեստի պարտադրանքից. «Հարգելի տնօրեններ, ես խնդրում և հորդորում եմ  գործել օրենքի և իրավունքի սահմաններումՆախարարությունը ձեր գործընկերն է և մենք պետք է համատեղ իրականացնենք ոլորտի բարեփոխումներ»,- նշել է նա:

 Խորհրդակցության ընթացքում նախարարն անդրադարձել է նաև դպրոցների ավարտական քննությունների անցկացման միասնական մոդելի ներդրման հարցին, խոսել դպրոցների լիցենզիաների պարտադիր առկայության, ֆինանսավորման նոր բանաձևի մշակման և այլ հարցերի մասին:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը    կարևորել է նաև նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը, որպեսզի  2020 թվականից մարզում ներդրվի համընդհանուր ներառական կրթություն:

Խորհրդակցության ընթացքում ԿԳ նախարարը պատասխանել է նաև տնօրենների հարցերին:

 

 

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /