• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 20, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս
31.08.2018 | 18:09

Արծվիկ Մինասյանը հանդիպել է իրանցի խորհրդարանականներին

 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության  Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամների հետ։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումներինախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, հանդիպումը կայացել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիիի նախաձեռնությամբ և մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ՏԶՆ նախարարի խորհրդական Արեգ Ղարաբեգյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը, այլ պատասխանատուներ։

Նախարարը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել դեսպանին հանդիպման նախաձեռնության համար և նշել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները քաղաքականի մակարդակին հասցնելու մեծ ներուժ կա ու իրանցի խորհրդարանականների հետ հանդիպումը հաստատապես նպաստելու է ոլորտում շատ հարցերի լուծմանը։ Հյուրերին նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումները։

Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռամազան Ալի Սոբհանիֆարը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, խոսել է իրանցի գործարարների համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի մասին։ Հանդիպմանը քննարկվել են, մասնավորապես, Մեղրու ազատ տնտեսական գոտու լիարժեք գործարկմանը, էներգետիկայի, զբոսաշրջության, բեռնափոխադրումների, ներդրումների խթանմանը և մի շարք այլ ոլորտներին առնչվող հարցեր։

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են քննարկված հարցերը գործնականի վերածելու և հետևողական աշխատանքի պատրաստակամությունը։

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /