• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Այսօր Վազգեն Ա Կաթողիկոսի ծննդյան օրն է

Ես հոգևորական եմ դարձել իմ ժողովրդին ծառայելու համար. հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում

Վազգեն Առաջին

Աշխարհի ձայն, Լրահոս
31.08.2018 | 22:45

Վրաստանը Եվրոպայում առաջատար է կարմրուկի տարածման դեպքերով

 

Վրաստանը Եվրոպայի յոթ երկրների շարքում, որտեղ վերջին վեց ամիսներին կարմրուկի ավելի քան հազար դեպք է գրանցվել, զբաղեցնում է երկրորդ տեղը՝ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական կայքի:

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալներով՝ 2017թ. օգոստոսին  համաճարակի բռնկումն առաջին անգամ գրանցվել է երկրի 2 մարզերում: 2018 թվականին կարմրուկով վարակներ արձանագրվել են ամբողջ Վրաստանում:

Անցած շաբաթ երկրի մասնագետները հայտարարել էին, 20-40 տարեկան բնակչության ավելի քան 10%-ը հիվանդության դեմ չունի իմունիտետ:

ԱՀԿ-ի տվյալներով՝ այս տարի Հունաստանում, Վրաստանում, Իտալիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Սերբիայում, Ուկրաինայում և Ֆրանսիայում արձանագրվել է հիվանդության վարակման մոտ 1000 դեպք: Ամենից շատ տուժել է Ուկրաինան, որտեղ  վարակվածների թիվը գերազանցել է 23 հազարը:

ԱՀԿ-ում այս տվյալներն անվանում են ռեկորդային և նշում, որ 2018 թվականի առաջին վեց ամսվա ընթացքում եվրոպական տարածաշրջանում ավելի քան 41 000 երեխաներ և մեծահասակներ են վարակվել են կարմրուկով:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /