• USD 483.62
  • GBP 637.31
  • EUR 565.59
  • RUB 7.22
  • GEL 185.12
Սեպտեմբեր 20, 2018
Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը

Գալիս է մի Թումանյան, և ազգը ժամանակների հեռվում ճանաչում է իր Նարեկացուն: Գալիս է մի Սարյան, և ազգը Ռոսլին ու նկարչություն է հիշումՄի Վիկտոր Համբարձումյան է գալիս, և մեր հայացքները երկինքին են դառնում…  Հայրենիքներ մեզ նրանք են շնորհում՝ այդ իրավ մեծերը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
03.09.2018 | 15:02

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին:

Շնորհավորելով դեսպանին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը, ունենալով բազմաթիվ ընդհանրություններ ու ժողովուրդների միջեւ բարեկամության պատմական ավանդույթներ Սիրիայի հետ, մշտապես շարունակելու է արդյունավետ համագործակցությունը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից, Ազգային ժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-սիրիական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը քաղաքական, առեւտրատնտեսական եւ այլ ոլորտներում: Օրենսդիր մարմնի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու դեսպանի նախաձեռնություններին՝ ի նպաստ համագործակցության զարգացման եւ խորացման:

Արա Բաբլոյանը կարեւորել է նաեւ միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, խորհրդարանականների շփումների ու փոխայցերի ակտիվացումը:

Խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Սիրիայի Ժողովրդական ժողովին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարվող աշխատանքների եւ միջոցառումների համար:

Խոսելով երկու երկրների ներքաղաքական իրավիճակից՝ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ շուտով խաղաղություն, ներքաղաքական կայունություն եւ հասարակական համերաշխություն կհաստատվի Սիրիայում:

Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է մասնակցելու բարեկամ Սիրիայի վերականգնողական աշխատանքներին:

Մոհամմեդ Հաջ Իբրահիմը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վստահեցրել է, որ կանի հնարավորը զարգացնելու Սիրիա-Հայաստան հարաբերությունները բոլոր բնագավառներում:

Դեսպանը, բարձր գնահատելով երկու երկրների միջեւ արդյունավետ համագործակցությունը, նշել է, որ դեռեւս չօգտագործված ներուժ կա տնտեսական ոլորտում:

Սիրիա-Հայաստան հարաբերությունների զարգացման գործում Մոհամմեդ Հաջ Իբրահիմը կարեւորել է սիրիահայ համայնքի դերը, որը Սիրիայի հասարակության անքակտելի մասն է եւ մեծ ներդրում ունի երկրի զարգացման գործում:

Անդրադառնալով Սիրիայի եւ Հայաստանի դարերի խորքից եկող հարաբերություններին ու պատմական ընդհանրություններին՝ դեսպանն ասել է. «Այն, ինչ տեսավ Սիրայի ժողովուրդն այս տարիներին, նման է այն ամենին, ինչ տեսան հայերն Արեւմտյան Հայաստանում»:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /