• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Այսօր Վազգեն Ա Կաթողիկոսի ծննդյան օրն է

Ես հոգևորական եմ դարձել իմ ժողովրդին ծառայելու համար. հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում

Վազգեն Առաջին

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Միջոցառումներ, Մշակույթ, Հայաստան
07.09.2018 | 15:32

Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ Կորեայի և Հայաստանի ավանդական երաժշտության և պարի համերգ (տեսանյութեր/լուսանկարներ)

Հեղինակ՝ Լուսինե Մելքոնյան

Սեպտեմբերի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Կորեայի մշակույթի փառատոնի շրջանակներում անցկացվեց Հայաստանի և Կորեայի ավանդական երաժշտության և պարի համատեղ համերգ: Համերգի կազմակերպման աջակիցներն էին Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպանությանը (նստավայրը՝ Ռուսաստանի Դաշնություն) կից մշակույթի կենտրոնը և ՀՀ Մշակույթի նախարարությունը:

Հայ-կորեական ազգային երգ ու պարի համերգին մասնակցում էին Կորեայի Հանրապետության «Գուգակ» ազգային կենտրոնի հայտնի երաժիշտները և ՀՀ պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան): Կորեական «Գուգակ» կենտրոնը արմատներով գնում է դեպի 651թ. և կապված է Սիլլա դինաստիայի արքունական երաժշտության հետ, որը փոխանցվում է սերնդեսերունդ՝ նպաստելով հնագույն երգի, երաժշտության և պարի տարածմանը:

Համերգի ժամանակ հնչեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործություններըԳարուն-Երևան», «Զարթոնք», «Վարդագույն աղջիկների պարը», «Թաշկինակներով պար»), հայկական ազգագրական պարերի շարք:

Համերգի` կորեական մշակույթի հատվածում հնչեցին կորեական ազգային երաժշտական գործիքներով (պիրի, գայագըմ, սանջո, դեգում) կատարումներ, պանսորի (էպիկական պատմողական վոկալ երաժշտություն, որի ընթացքում երգիչը մարմնի շարժումներով պատմություններ է պատմում հարվածային գործիքի նվագակցությամբ):




    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /